Գյուղացուն գցեց ցեխը, կաթը վերջին ձեւով անպատվեց. Նորկեսարացի անասնապահը՝ վարչապետի ելույթի մասին

Անասնաբուծությամբ զբաղվողները դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկից, ըստ որի նրանց մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տրվել օգտվել կառավարության առաջարկած սուբսիդավորվող վարկերից եւ միանալ սպանդանոցներ կառուցելու գործին:

«Ուղիղ եթերով գյուղացուն անտեսեց, գցեց ցեխը, քաշվեց մի կողմ: Ցեխ շպրտեց գյուղացու վրա, գյուղացու կաթը վերջին ձեւով անպատվեց, անորակ սարքեց: Մոռանում է, որ մի գյուղացի էլ ինքն է, եթերում էլ մի անգամ խոզ է խանձել հայրական տանը: Այդ դեպքում ինքը մաքուր միս է՞ կերել: Անձամբ ես իր կողմից վիրավորանք զգացի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Կեսարիա գյուղի անասնապահներից մեկը:

«Մեզ ձեռք չի տալիս դա: Եթե մենք այսօր չենք կարող միս մտցնել Երեւան, մարզերում այդքան միս չի կարող ծախվել»,- ասաց նա:

Մրգաշատ գյուղի անասնապահները նույնպես վրդովված են վարչապետի ելույթից:

«Պետք է ուղղակի մորթել անասուններին ու գաղթել: Վաղվանից կմորթեմ, կգնամ խոպան: Անասուններին ծախում եմ, ընտանիքիս վերցնեմ գնամ Հայաստանից»,- նշեց նրանցից մեկը:

Նշենք, որ վարչապետն ասել էր նաեւ, որ ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ բարձրորակ արտադրանք ստանալու համար:

«Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից պարտադիր է դառնում սպանդանոցային մորթը, առանց որը հաստատող փաստաթղթի մսի վաճառք իրականացնողները կտուգանվեն: Սա առաջացրել էր բողոքի ալիք տարբեր մարզերի անասնապահների եւ մսավաճառների շրջանում: Նրանք մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան, այնուհետեւ կառավարությունից որեւէ արձագանք չստանալով, կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցներ փակեն։ Նախօրեին եւ այսօր բողոքի ակցիաները շարունակվել են, մարզերում մայրուղիներ էին փակվել՝ ի նշան բողոքի: Անասնապահները տեղեկացրին, որ չեն բացառում, որ իրենց բողոքի ակցիաները կշարունակվեն:

Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո) Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ Ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել․ Մուշի ոստիկանների բացահայտումը Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է «Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ
Ի՞նչ կարող են ասել Ձեր անվան սկզբնատառերը Ձեր մասին Ահա, թե ով է Լիլի Մորտոյի քույրը .ՏԵսեք ինչ շլացնող գեղեցկություն ունի նա... «Սեր է սա»․ Սոնա Մաթևոսյանը ԱՄՆ-ից սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասել... «Շատ հանգիստ մորս ասել եմ, որ սիրահարվել եմ էդ աղջկա վրա». Մելինե (Մել) Դալուզյան Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի Արդյունքները շշմեցնող են․․․ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր վարսակի փաթիլներով շիլ... Մարդիկ հսկայական գնդիկով օձ գտան․ սեփական կյանքը վտանգելով՝ անասնաբույժը փրկեց օձին․․․ ահա թե ինչ կար դրա ներսում
website by Sargssyan