Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական ընկերությունների համակարգող խորհրդի ընթրիքին․ Հրաչ Վարժապետյան
ՔաղաքականՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկա կգտնվի Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքին, նա հաստատել է իր մասնակցությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
«Հունվարի 29-ին է լինելու ընթրիքը, Ֆրանսիայի նախագահն է ներկա լինելու, երեք խոշոր քաղաքների՝ Ֆարիզի, Մարսելի և Լիոնի քաղաքապետները, բազմաթիվ նախարարներ, պատգամավորներ, ՀՀ դեսպանը, ֆրանսիացի և հայ շատ անվանի գործիչներ։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամն է հրավիրված ընթրիքին, որը նաև կպարգևատրվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերված ներդրման համար։ Սա արդեն 4-րդ տարին է, որ Ֆրանսիայի նախագահը մասնակցում է ընթրիքին։ Ֆրանսուա Օլանդով սկսվեց և Մակրոնով կշարունակվի»,-նշեց նա։
Այս ընթրիքին դրվում է նաև Ադրբեջանին արտադրանք և զենք վաճառելու խնդիրը, որի հետ հաշտ չենք։ Այս հարցը նախորդ տարի բարձրացվել է նախագահի առաջ, այս տարի ևս կդրվի»։