Շուկաներում ձիու միս են վաճառում. «շանտղությունը» շարունկվում է (լուսանկարներ)

Այս օրերին շրջանառվող խոսակցությունների համաձայն` տավարի մսի անվան տակ շուկաներում վաճառվում է ձիու, ավանակի միս: Այս հանգամանքը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ, հատկապես, որ մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը իրացման կետերից մեկում կանխել էր 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը, որը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է՝ պիտանի չէ սննդում օգտագործելու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գումի շուկայի մսավաճառներն անդրադառնալով շուկայում ձիու և ավանակի մսի վաճառքի մասին լուրերին, նշեցին՝ շուկայում ավանակի միս չի վաճառվել, այնինչ ձիու մսի վաճառքի դեպքերը՝ չհերքեցին:

«Այստեղ էշ չի ծախվել, ձիու միս էլ ամբողջ Ղազախստանն է ուտում, չենք ասում՝ չէ, եղել է, բայց արդեն 2 տարի է չկա: Նախկին կառավարությունից, Իշխան Կարապետյանից (Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ) հետո չկա: Թող ՍԱՊԾ-ն վերահսկի շուկան, ստուգումներ անի, որ էդպիսի դեպքեր չլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց մսավաճառը:

ՍԱՊԾ-ն անելիք ունի ոչ միայն այս առումով, այլև շուկաներում սանիտարական հակահիգենիկ խախտումները բացահայտելու ուղղությամբ, ինչն այնքան ակնհայտ է: Ընդամենը հարկավոր է անցնել մսի տաղավարների կողքով և խեղդվել գարշահոտությունից, էլ չենք խոսում միսը կտրատելու ու վաճառելու պայմանների մասին՝ կեղտոտ ամաններ, մսագործների ոչ համապատասխան հանդերձանք և այլն:

Հիշենք մի դրվագ, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման շրջանում սննդամթերքի անվտանգության մասին խոսելիս հայտարարել էր, թե «շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», սակայն նկատենք, որ այսօր էլ ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն անորակ սննդամթերքից: Ու թեև մեր զրուցակցի պնդմամբ՝ նախկին իշխանությունից հետո ձիու մսի վաճառք շուկայում չի իրականացվել, սակայն ՍԱՊԾ կողմից բացահայտված դեպքը հակառակն է փաստում: Ստացվում է, որ նախկին իշխանության «շանտղությունը» շարունկում են ներկաները: 

Սոնա Հարությունյան

    
Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնեց հաղթել հետնապահին (տեսանյութ) Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը դադարեցրել է որոնողական աշխատանքները Զվարթնոց օդանավականում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. Ուղիղ Վթար Երեւանում. Nissan-ը բախվել է հայտնի գործարարի որդու մեքենային ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Նիկոլ Փաշինյանը Արցախում խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Խոշոր ավտովթար Երեւանում. տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի մեքենաների եւ կողաշրջվել (ֆոտո) Նախարարը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Ալբանիան արտահանձնել է Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված ռուսաստանցուն Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց 2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր. Արամ Սաֆարյան
Ըստ Ձեզ, ո՞վ է այս նկարում ավելի անխելք. Պատասխանը շատ բան կբացահայտի ձեր մասին Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի Հայտնի հյուրեր, քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ․ նոր տեսանյութ Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան խնջույ... Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչն է սրա պատճառը. Ձեր օրգանիզմում իսկական հրաշքներ են կատարվում Այս թեստը կպատմի, թե ինչպիսի մարդ եք Դուք. ո՞ր բառը տեսաք առաջինը Առանց մարմնամարզության եւ դիետաների. Ահա, թե ինչպես 5 օրում տնային պայմաններում կորցնել ավելորդ քաշը Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է Ո՞ր ամսին եք ծնվել և ի՞նչ է դա պատմում Ձեր մասին. 99% ճշտգրտություն «Շատ գեղեցիկ, ինչպես միշտ, ցանկացած տարիքում». Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն անտարբեր չի թողնի ոչ ոքի
website by Sargssyan