«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը միջազգային աննախադեպ վարկանիշ է ստացել

Միջազգային առաջատար վարկանիշային գործակալություններից Moody's Investors Service» կարգավիճակով, որն աննախադեպ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում https://www.moodys.com/research/Moodys-assigns-a-Ba2-Corporate-Family-Rating-to-the-Electric--PR_417619:

Վարկանշման ընթացքում հաշվի են առնվել այնպիսի դրական գործոններ, ինչպիսիք են ՝

1) սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի և հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները,

 2) ֆինանսական և տնտեսական պլանավորման բարձր մակարդակը և տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության հստակ սպասումները (կարգավորող մարմնի կողմից մինչև 2027 թվականը հաստատված լիցենզիայի պայմաններ),

3) ընկերության կողմից վերջին տարիների ընթացքում գրանցած բարձր ֆինանսական ցուցանիշները,

4) կարգավորող մարմնի անկախությունը կառավարությունից,

5) ընկերության կայուն կարգավիճակը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Զեկույցում նշվել են նաև այն գործոնները, որոնք սահմանափակել են ավելի բարձր վարկանշումը. շուկայի սահմանափակ ծավալները, հնարավոր արտարժութային ռիսկերը, ընկերության համեմատաբար կարճ փորձը ՝ կարգավորման, ինչպես նաև ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծված նոր պայմաններում:

Ընկերությանը տրված վարկանիշը բարձր է Հայաստանի Հանրապետությանը տրված սուվերեն վարկանիշից (Ba3): Moody's- ը նշել է այն գործոնները, որոնք հնարավորություն են տվել Ընկերությանը ստանալ սուվերենից բարձր գնահատականը՝

1) կայուն ֆինանսական դիրք, դրամական հոսքերի ձևավորման կանխատեսելիություն և ընկերության նորմատիվ-իրավական բազայի թափանցիկություն,

2) հարաբերական կայունություն հնարավոր տնտեսական անկումների հանդեպ,

3) ցածր կախվածություն ներքին կապիտալի շուկայից, որը հնարավոր է դարձել իրականացնել ընկերության մենեջմենթի՝ միջազգային ինստիտուցիոնալ կազմակերպությունների և ֆինանսական ընկերությունների հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ (վերջիններս ֆինանսավորում են ընկերության ներդրումային ծրագիրը):

Moody's-ի կանխատեսումները վարկանիշային փոփոխությունների վերաբերյալ հետևյալն են. եթե Ընկերության սակագնային քաղաքականությունը չփոփոխվի, առաջիկա 12-18 ամիսների ընթացքում գործառնական ու ֆինանսական կայունությունն անփոփոխ մնա, ոլորտի կարգավորումը պետության կողմից նախկինի նման թափանցիկ ու կանխատեսելի լինի և որևէ չկարգավորող միջամտություն չգրանցվի, ընկերության վարկանիշն առվազն չի նվազի:

Որպես վարկանիշի աճի նախադրյալ նշվում է երկրի ընդհանուր սուվերեն վարկանիշի հնարավոր աճը:

Moody's-ի այսպիսի վարկանշումը Ընկերության համար լայն ճանապարհ է բացում դեպի արժեթղթերի միջազգային հեղինակավոր շուկաներ, որոնցում եվրապարտատոմսերի տեղաբաշխումը կապահովվի էժան և երկարաժամկետ կապիտալի ներգրավում՝ ուղղված ներդրումային ծրագրերի իրականացմանը և դրանց ֆինանսական արդյունավետության բարձրացմանը:  

Միշտ ժողովրդի կողքին. «Բարի Սամարացու» բարի գործերը շարունակվում են Խորքային խնդիրներ իշխանության ներսում. «Փաստ» «Ադրբեջանն այս ժամանակահատվածում ևս փորձ է անում սեփական ձախողումները կոծկել սահմանային լարվածությամբ». սահմանային լարվածությամբ». «Փաստ» «Ինտելեկտուալ մոբիլիզացիա». «Փաստ» Արևմտյան «թևը» չի հանդարտվում. «Փաստ» Սեփականաշնորհման վերանայում կլինի՞. «Փաստ» Երբ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ լրջություն. «Փաստ» Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը Եթե տեմպը պահպանվի, ստիպված ենք լինելու առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը. Արսեն Թորոսյան Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը Տեսանյութում երեւացող տղամարդը որոնվում է գույք վնասելու կասկածանքով ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով 10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք Հայաստանում կորոնավիրուսից մահացածների դիահերձում չեն կատարի Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ 7 հրատապ կետերը Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…
website by Sargssyan