ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը
ОбществоՏՈՆԵՐ, ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ
Զինվոր երեխաների համաշխարհային օր, Դարվինի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազատ ամուսնության օր, Մյանմա՝ Միասնության օր, Վենեսուելա՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Դուշանբեի մասսայական անկարգությունների զոհերի հիշատակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1286 –վախճանվել է Հայոց կաթողիկոս Հակոբ Ա Կլայեցին։
1741 - վախճանվել է Կ.Պոլսո հայոց պատրիարք Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցին։
1908 - վախճանվել է գրող Արփիար Արփիարյանը։
1909– ծնվել է հայագետ, բանագետ Արամ Ղանալանյանը։
1921- Վրաստանի խորհրդայնացման ժամանակ բոլ շևիկյան ապստամբություն է սկսվել Վրաստանի ձեռքում գտնվող Լոռիում, որի ընթացքում հաջողվել է որոշակիորեն զինաթափել և դուրս մղել վրացական բանակին։
1935– ծնվել է գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը։
1941 - ծնվել է բալետի արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը։
1962 - ծնվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը։
1988 - Ստեփանակերտում տեղի է ունեցել ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով։
1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Շրի Լանկայի հետ։
1992 - վախճանվել է գրաֆիկ, մանկավարժ Միհրան Սոսոյանը։
1994 –Ղարաբաղյան պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար, որի արդյունքում հայերը ամբողջական վերահսկողություն են սահմանել ամբողջ Քելբաջարի շրջանում։
1999- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելիզի հետ։
2004-Հայաստանի զինված ուժերի մեկ դասակ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար մեկնել է Կոսովո: Սա եղել է Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը:
2008-ՀՀԿ գործադիր մարմնի նիստում միաձայն որոշվել է «ՀՀԿ-ի կանոնադրության խախտման և կուսակցության համագումարի որոշումը չկատարելու կապակցությամբ Սասուն Միքայել յանին հեռացնել ՀՀԿ-ի շարքերից: -վախճանվել է գրականագետ, չարենցագետ Արփենիկ Չարենցը:
2009-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում:
2012-կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ հանրապետության 9 մարզերում։
2016- ԱԱԾ տնօրեն է նշանակվել Գեորգի Կուտոյանը։
ԱՇԽԱՐՀ
881 -Հռոմի պապ Հովհան 8-րդի կողմից Կարլ 3-րդ Հաստլիկը ստացել է Արևմուտքի կայսրի թագը։
1429– Հարյուրամյա պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ռուվրեի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաղթանակ են տոնել ֆրանսիացիների նկատմամբ:
- Վոկուլիեր քաղաքի կապիտան Ռոբերտ դե Բոդրիկուրուին է դիմել Դոմրեմի գյուղի մի 17-ամյա աղջիկ՝ ասելով, որ ինքն է դադարեցնելու Օռլեանի պաշարումը, դոֆինին դարձնելու թագավոր, դուրս քշելու զավթիչներին թագավորությունից։ Սկսվել է Ժաննա դը Արկի հաղթարշավը։
1502 -Կաստիլիայից քշվել են քրիստոնեություն չընդունած մավրերը։
1541 -Չիլիի առաջին նահանգապետ Պեդրո դը Վալդիվիան և իսպանացի կոնկիստադորները հիմնադրել են Սանտյագո դե Չիլի քաղաքը։
1538- վախճանվել է գերմանացի նկարիչ Ալբրեխտ Ալթդորֆերը։
1593 - Իմջինյան պատերազմի ընթացքում Քվոն Յուլայի 3 000-անոց կորեական բանակը Խենջու ամրոցի համար մղված ճակատամարտում ջախջախել է ճապոնական 30 000-անոց բանակը։
1804 - վախճանվել է գերմանացի փիլիսոփա Էմանուիլ Կանտը։
1809– ծնվել է անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինը:
1809- ծնվել է Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։
1818 - Չիլին հռչակել է իր անկախությունը։
1832 - Էկվադորը գրավել է Գալապագոսյան կղզիները։
1865 -Դմիտրի Մենդելեևը պաշտպանել է իր՝ «Սպիրտի ջրի հետ միացման մասին» դիսերտացիան, որը շատերը համարում են ռուսական օղու բաղադրության ստեղծման հիմքը։
1896 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ամբրուազ Թոման։
1899– Գերմանական Կայսրությունը Իսպանիայից գնել է Կարոլինյան և Մարիանյան կղզիները:
1908-Անգլիայում ընդունվել է օրենք, ըստ որի, տուգանվելու է յուրաքանչյուր ոք, ով կթույլատրի իր երեխային ծխել։
1912– Չինաստանում ավարտվել է Սինհայան հեղափոխությունը, որի արդյունքում կործանվել է Ցին դինաստիան:
1941-առաջին անգամ պենիցիլինը հաջողությամբ օգտագործվել է հիվանդի բուժման համար։
1950– ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միությունը:
1961– ԽՍՀՄ-ից տիեզերք է ուղարկվել «Վեներա-1» ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Վեներա մոլորակի ուսումնասիրության համար ստեղծված առաջին կայանն է:
1994-կայացել է 17-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։ 2017 -վախճանվել է ամերիկյան ջազային երաժիշտ և երգիչ Էլ Ջերրոն։