Երեւանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
ՀասարակությունԵրեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված 1933 թ.) դին: