Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Քաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ» Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել


Գեւորգ Ղարիբյան․ Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր պահել

Սպորտ

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին: Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշն ամենավերեւում պահել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը:

Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթեց նաեւ բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին (9:1), Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին (8:0) եւ Էստոնիան ներկայացնող Հիրալի Մայգիսալուին (8:0):

Գեւորգ, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սա քո առաջին մեդալն էր մեծահասակներում եւ միանգամից ոսկիԻնչպե՞ ս ստացվեց:

Շնորհակալություն: Շատ լավ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզիչների եւ իմ անձնական մարզիչների հետ միասին շատ լավ աշխատանք էինք կատարել, լավագույն մարզավիճակում էի մոտեցել մրցմանը: Արդյունքը եղավ ոսկե մեդալի տեսքով, ինչի համար ուրախ եմ:

Եվրոպայի չեմպիոնությունն ինձ հեշտ չտրվեց: Հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել այդ բարդությունները:

Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս ոսկե մեդալը նվաճել:

Այս հաղթանակս երկար սպասված էր: Հավատում էի, որ կարողանալու եմ ոսկե մեդալ նվաճել: Եթե չհավատայի, չէի կարողանա հաղթել մրցակիցներիս: Շատ լավ տրամադրված էի եւ գորգի վրա բոլոր գոտեմարտերում ինձ հրաշալի էի զգում:

Եզրափակիչի ճանապարհին բարդ գոտեմարտեր ունեցար: Ո՞րը կառանձնացնես քեզ համար:

Ամենաբարդ գոտեմարտը հենց եզրափակիչում էր թուրք ըմբիշի հետ: Այդ հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց, գոտեմարտը գերլարված էր: Կարողացա 4 միավորանոց հնարքով առավելություն ունենալ նրա նկատմամբ: Հոգեբանական առումով էլ շատ դժվար էր եզրափակիչում, քանի որ որոշիչ էր ինձ համար, պարտվելու իրավունք չունեի:

Ադրբեջանի ներկայացուցիչի հետ գոտեմարտդ նույնպես լարված անցավ: Նա ամեն գնով փորձում էր քեզ հունից հանել: Ի՞նչ մտքերով էիր պայքարում եւ ինչպե՞ս էիր քեզ զսպում նրա սադրանքներին չտրվելու:

Ադրբեջանցու հետ պայքարը նույնպես բարդ դասավորվեց: Նա վատ էր գոտեմարտում, ոչ սպորտային պահվածքով, պարբերաբար գլխով հարվածում էր: Ես հնարավորինս փորձում էի չտրվել նրա հրահրումներին եւ նպատակուղղված շարժվում էի առաջ: Հենց սկզբից էլ տրամադրված էի միայն հաղթանակի: Գոտեմարտի ընթացքում մտքերս միայն ամեն գնով նրան հաղթելն էր: Ճիշտ մարտավարությամբ նրան պարտության մատնեցի:

Սկզբունքային գոտեմարտ էր ինձ համար Բազարովի հետ պայքարը եւ միակ տարբերակս հաղթած գորգից իջնելն էր:

Իսկ հաթելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեիր: Եթե համեմատենք եզրափակիչի հետ…

Հպարտություն ապրեցի, որ կարողացա հաղթել ադրբեջանցուն: Պարտվելու իրավունք չունեի: Իսկ համեմատած եզրափակիչի հետ, միանշանակ թուրք ըմբիշի հետ գոտեմարտն ավելի բարդ էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Դա եզրափակիչն էր ու շատ կարեւոր. ոչ մի սխալ չէր ներվի:

Պարգեւատրման արարողության ժամանակ հետաքրքիր դասավորություն կար պատվո հարթակին՝ Հայաստան, Թուրքիա, ԱդրբեջանԶգացողություններդ ինչպիսի՞ն էին հիմնը հնչելիս, դրոշ բարձրանալիս:

Շատ մեծ հպարտություն ապրեցի, երբ բարձրացավ Հայաստանի եռագույնը, որ կարողացա ամենավերեւում պահել մեր դրոշը, իսկ նրանից ցածր՝ Թուրքիայինն ու Ադրբեջանինը:   

Սա քո առաջին հաղթանակն էր մեծահասակներում, բայց ոչ առաջին փորձը: Ի՞նչը չէր  բավարարում մինչ այս հաղթանակներ ունենալու համար:

Երկար ժամանակ փորձերս անհաջող են եղել: Վնասվածքներ ունեի, չէի կարողանում գոտեմարտերս կառուցել: Հոգեբանական խնդիրներ ունեի: Երկու լուրջ վիրահատություն էի տարել նախորդ 4 տարիների ընթացքում:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:  

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին եւ ամբողջ հայ ազգին: Կփորձեմ շարունակել հաղթանակներս: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար:

Լուսինե Շահբազյան

Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի