Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը` անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ երեկ տեղի ունեցած քննարկմանը Մյունխենում։

«Հարգելի հայրենակիցներ,

Քննարկումը հեռարձակվում էր օնլայն ռեժիմով և այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրեց եզրույթներ, որոնց ես, որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, պարտավոր եմ արձագանքել:

Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն, այն տարբերակը, որը անընդունելի է Արցախի Հանրապետության համար:

Հիշեցնեմ, որ հակամարտության լուծման այդ տարբերակը քննարկվում էր 1997-ին և դեռ այն ժամանակ հաստատակամորեն մերժվել է:

Իլհամ Ալիևը, Մյունհենում կայացած քննարկման ընթացքում, ցույց տվեց, որ Ադրբեջանը, 23 տարի անց էլ, դեռ խոսում է նույն` հակամարտության լուծման փուլային տարբերակի մասին, որովհետև դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու ուղղակի ճանապարհն է: Նա ցանկանում է ադրբեջանցիների վերադարձը Արցախ և համաձայն է հասնել այդ նպատակին փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Արցախում և այլն։

Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել և վերադարձել է 1997-ին:

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Ալիևին ասեմ` Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում: Արցախի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը և Սովետական միության փլուզման զուգընթաց և համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հռչակել է Արցախը անկախ Հանրապետություն:

Սա է իրողությունը:

Արցախի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է և ցանկացած այլ մոտեցում անընդունելի է և ընկալվում է որպես պատերազմի սպառնալիք:

Ի գիտություն նշեմ, որ Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում: Ցանկացած պարագայում, Արցախը պատրաստ է լուծել իր անկախության ու անվտանգության հարցը»,- գրել է նա:

ՀՀԿ-ի "տնազ"՝ "դուխով" գլխարկներով 10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք Հայաստանում կորոնավիրուսից մահացածների դիահերձում չեն կատարի Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ 7 հրատապ կետերը Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ-ն կքննարկի՞ «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան Թքած ունենալու նուրբ արվեստը... Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Ավինյան Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում Լեւոն Արոնյանի կնոջ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են գազի գնի հարցը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…
website by Sargssyan