ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի լրատվական ծառայությունից.

«2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետեւանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, փորձագետներին եւ «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական եւ քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու եւ մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետեւել պաշտոնական լրահոսին:

Բանակը մեր երկրի կայունությունն ապահովող հիմնական կառույցն է եւ այս կամ այն կերպ առնչություն ունի ոչ միայն պետության՝ որպես մեկ ամբողջության, այլեւ անհատապես մեզանից յուրաքանչյուրի հետ: Հասկանալի է հանրության բուռն արձագանքը ԶՈւ հետ կապված ցանկացած միջադեպի առնչությամբ, առանձնապես երբ մահվան ելքով դեպքեր են գրանցվում: Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն եւ խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետեւություններ եւ հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու եւ հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից եւ անհիմն մեղադրանքներից, լինել զգոն եւ առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում եւ այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս:

Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ եւ ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, եւ մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջեւ դրված մարտական խնդիրները»:

Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ» Տեսականին թեև շատ է, բայց սպառողը գիտի որ ընկերությանը վստահել Վար­կե­րի տրա­մադր­ման նա­խա­ձեռ­նու­թյան բարձր ռիս­կայ­նու­թյու­նը. «Փաստ» «Առա­ջարկ­վող սո­ցի­ա­լա­կան փա­թեթ­ներն ամ­բող­ջա­կան չեն և չեն ընդգր­կում հա­սա­րա­կու­թյան մեծ մա­սին». «Փաստ»
website by Sargssyan