Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է

Աբովյանում եւ Կոտայքի մարզի մի շարք գյուղերում 2019 թվականին երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին կատարվել: Ձեռագիրը նույնն էր: Տուն էին մտնում հիմնականում պատուհանով, գողանում բացառապես փող ու ոսկի։

Տուժողները ոստիկանություն էին դիմել: Հարուցվել էին քրեական գործեր: Իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով փորձում էին գտնել հանցագործներին, երբ հունվարի 16-ի երեկոյան ոստիկանության Կոտայքի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց։ Օգտվելով տանտերերի բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին Նոր գյուղի տներից մեկի պատուհանն ու ննջասենյակի զարդասեղանից բանկային քարտ, ոսկյա եւ արծաթյա զարդեր գողացել։

Բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ հունվարի 25-ին օպերատիվ կառավարման կենտրոնից եւս մեկ բնակարանային գողության ահազանգ ստացվեց։ Ժամը 18-ից 21-ը հարմարեցված գործիքով բացել էին Արամուս գյուղի տներից մեկի պատուհանը, ննջասենյակի պահարանից փող ու ոսկեղեն գողացել։

Վերլուծելով դեպքերը` ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փորձում էին հասկանալ` ինչով էին իրարից տարբեր եւ ինչ ընդհանրություններ ունեին գողությունները:

Որոշվեց ուժեղացնել քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների համագործակցությունը, օպերատիվ իրավիճակին տիրապետելու համար ակտիվացնել շփումները բնակիչների հետ:

Լայնածավալ որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 11-ին համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Աբովյանում բնակվող երեք անչափահաս, որոնցից երկուսին նույն օրը, իսկ երրորդին փետվարի 13-ին իրավապահները ներկայացրեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողները 2019-2020 թվականներին Աբովյանում եւ Կոտայքի մարզի մի շարք գյուղերում երկու տասնյակից ավելի բնակարանային գողություններից ու գողության փորձերից բացի, նաեւ անձնական ունեցվածքի չորս գողություն են արել։

2019 թվականի մարտին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի մի բնակարանից եւ Բալահովիտ գյուղի մի տնից ոսկեղեն ու փող էին գողացել։ Նույն գյուղում ապրիլին պատուհանով երկու տուն էին մտել, հափշտակել փող ու թանկարժեք խմիչք։ Օրեր անց Աբովյանի Երրորդ միկորշրջանի մի բնակարանից էին փող ու ոսկեղեն գողացել։ Մայիսին դարձյալ պատուհանով մտել էին Աբովյանի Չորրորդ միկրոշրջանի բնակարններից մեկը եւ արծաթյա զարդեր հափշտակել։ Ամռանը Բալահովիտ գյուղի երկու տնից փող, ոսկյա զարդեր ու շքանշաններ էին հափշտակել։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համարեցված գործիքով բացել էին Աբովյան քաղաքի Երրորդ միկրոշրջանի, Սարալանջի, Կոտայքի, Սեւանի փողոցների բնակարանների պատուհանները, գողացել փող, ժամացույց, ոսկյա եւ արծաթյա զարդեր։

Եղել էին նաեւ դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործը գլուխ բերել չէր հաջողվել․ հեռացել էին։ Բայց սա ամենը չէր։ Նախորդ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին նրանք Գառնի, Կամարիս, Գողթ գյուղի երեք խանութից ապրանքներ էին հափշտակել։ Գառնի գյուղի մի արտադրամասից էլ գողացել էին պղնձե եւ ալյումինե մալուխներ, զոդման սարք, էլեկտրական սղոց եւ այլ արհեստագործական գործիքներ։

Կասկածվողները խոստովանել են կատարածը։

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար «Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում». «Փաստ» Կարևորը սրտացավ վերաբերմունքն է և ուշադրությունը Թե­մա­յին հա­ճախ են անդ­րա­դառ­նում այն դեպ­քում, երբ իրոք այդ­տեղ խնդիր ունեն. «Փաստ»
website by Sargssyan