Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին

Ավստրալիայի կառավարությունը 2 մլն ավստրալական դոլար (1,3 մլն ԱՄՆ դոլար) է հատկացնելու կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութի մշակմանը, նշված է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մեր կառավարության առաջնահերթությունն է Ավստրալիայի բնակիչների անվտանգության ապահովումը, եւ այս 2 մլն դոլարը կօգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավստրալիայի տարածքում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 185 դեպք: Դրանից բացի, վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 20 ավստրալացիների մոտ, որոնք գտնվում էն Ճապոնիայում Diamond Princess զբոսանավում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական շրջանում Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը՝ դա նոր կորոնավիրուս էր: ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել էր միջազգային նշանակության  արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անվանում տվել՝ COVID-19: Մայրցամաքային Չինաստանում վարակվածների թիվը արդեն անցել է 72,4 հազարից, մահացել է ավելի քան 1,8 հազար մարդ, բուժվել է 12,5 հազարը: Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է գրեթե 700 մարդ, ներառյալ երկու դեպք Ռուսաստանում:

8 եւ 15 տարեկան երեխաները մնացել էին ՌԴ-ում, ծնողները՝ Հայաստանում. ՄԻՊ-ի աջակցությամբ երեխաներն արդեն ծնողների հետ են Չինաստանի իշխանություններն արգելաբացել են ելքը Ուհանից Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակիչին տեղափոխել են Երեւան․ նախարար ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters Մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը Մարալիկում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Դավիթին գտել են Լենինգրադյան փողոցում «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Երբ Գագիկ Ծառուկյանը Երևանն էր ախտահանում՝ քաղաքապետը ստորագրելու թղթերը դռան տակից էր վերցնում Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն. սեռական շահագործում, բռնաբարություն, շորթում «Գ.Ծառուկյան» հիմնադրամը մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել սահմանամերձ Տավուշին Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը 20-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածք հասցրած համածառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել. երկրի ՊՆ «Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերը լրիվ դատարկվել են և կարող են դառնալ կարանտինային գոտի
website by Sargssyan