Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։

Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եւ ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների  ճանապարհային քարտեզ:  «Այսօր հրավիրել ենք ձեզ, որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների եւ կարեւոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը եւ խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաեւ լսելու ձեր կարծիքը եւ առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ եւ խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում եւ ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի», - ասել է էկոնոմիկայի նախարարը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ եւ առաջարկություններ քննարկվող հետեւյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման եւ ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ եւ այլն։ 

Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման եւ համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարեւորության, Ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար եւ տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։ «Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաեւ առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները եւ լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, եւ լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարեւոր է մեզ համար», - ասել է Նաիրա Մարգարյանը։

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։

Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ եւ 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել  է դատաքիմիական փորձաքննություն։

Մետրոպոլիտենը փակ է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ)․ Խոշոր նավաբեկություն, տրոլեյբուսի գյուտ, սակագների բարձրացում «Գ.Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է հատկացրել Արմավիրի մարզի անապահով ընտանիքներին Ե՞րբ են սկսվել Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի զավթմանն ուղղված կոնկրետ քայլերը Նպատակային ծրագրեր երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար. «Փաստ» ՍԱՏՄ-ն ոչնչացրել է Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութների ժամկետանց սննդամթերքը Պետք է զարգացնել ներքին զբոսաշրջությունը. փորձագետների դիտարկումներ. «Փաստ» «Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը». «Փաստ» Հնարավոր է՝ ստիպված լինենք մեծացնել արտաքին պարտքը. «Փաստ» Միշտ ժողովրդի կողքին. «Բարի Սամարացու» բարի գործերը շարունակվում են Խորքային խնդիրներ իշխանության ներսում. «Փաստ» «Ադրբեջանն այս ժամանակահատվածում ևս փորձ է անում սեփական ձախողումները կոծկել սահմանային լարվածությամբ». «Փաստ» «Ինտելեկտուալ մոբիլիզացիա». «Փաստ» Արևմտյան «թևը» չի հանդարտվում. «Փաստ» Սեփականաշնորհման վերանայում կլինի՞. «Փաստ» Երբ ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ էլ լրջություն. «Փաստ» Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշումը Եթե տեմպը պահպանվի, ստիպված ենք լինելու առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը. Արսեն Թորոսյան Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը Տեսանյութում երեւացող տղամարդը որոնվում է գույք վնասելու կասկածանքով
Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…
website by Sargssyan