Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, 2018թ. սեպտեմբերին փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, ինչի արդյունքում գործարանի 640 աշխատակից դարձավ գործազուրկ։
Գործարանի փակվելուն հաջորդեցին բողոքի ակցիաներ, փակվեցին ճանապարհներ ու երկաթգիծ։ 2018թ. նոյեմբերի 27-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակավ խոստացավ, թե որևէ աշխատակից իր աշխատանքը չի կորցնելու. իշխանություններն ալավերդցիներին խոստացան, որ բոլոր 640 աշխատակիցները աշխատանքի կտեղավորվեն Թեղուտում, խոստացան նաև ամեն ինչ անել՝ պղնձաձուլարանը վերագործարկելու համար։
Մինչ օրս, սակայն, պղնձաձուլարանը չի աշխատում, իսկ վերոնշյալ մարդիկ չեն տեղավորվել Թեղուտում և փաստացի գործազուրկ են։ «Փաստ» թերթի հետ զրուցած ալավերդցիներից մեկը, որը պղնձաձուլարանի 45 տարվա աշխատակից էր, նշեց, որ գործազուրկ դարձածներից ոմանք, վաճառելով իրենց բնակարանները, մշտական բնակության նպատակով արտագաղթել են Եվրոպա, իսկ մի հատվածը՝ ՌԴ։
«Ստեղծվել է մի վիճակ, որ մարդիկ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես հայթայթեն իրենց մի կտոր հացը, քաղաքում մասսայաբար աղքատություն է տիրում։
Օր օրի ավելանում են ինֆարկտները, շատացել է գողությունը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատերը նաև վարկերի տակ են, և չկարողանալով սպասարկել իրենց վարկերը՝ կանգնած են լուրջ փաստի առաջ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում