Որքանո՞վ են աճել օտարման և գրավադրման գործարքները. ի՞նչ պատկեր է անշարժ գույքի շուկայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցվել են ցուցանիշներ, որոնք վկայում են մի դեպքում` շուկայում առկա աշխուժության մասին, մյուս դեպքում` հարցեր են առաջացնում աճ արձանագրած գործարքների տեսակների առումով։ 

Իհարկե, դեռ առիթ կունենանք մասնագետների հետ քննարկելու ցուցանիշների և՛ լավ, և՛ վատ կողմերը, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնական տվյալներում հատկապես ակնառու է գրավադրման և օտարման գործարքների աճը։ 

Նախ` նշենք, որ հանրապետությունում 2019 թվականին անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների քանակը կազմել է 186 061՝ 23 602-ով ավելի, քան 2018թ.-ին։ Ամենամեծ չափաբաժինը պատկանում է օտարման գործարքներին։

 Եթե խոսենք զուտ թվերով, ապա 2019թ.-ին օտարման 71 135 գործարք է եղել, 2018թ.-ին՝ 62 939։ 

Առուվաճառքի գործարքները 51 508-ն են եղել, 2018թ.-ին՝ 45 637-ը։ Վարձակալության գործարքները 2018թ.-ի համեմատ ևս աճել են՝ կազմելով 12 178 գործարք։ 

Այս պարագայում, սակայն, վարձակալվել են հիմնականում հասարակական նշանակության շինություններ (41 տոկոս), իսկ բնակարանների վարձակալությունը կազմել է ընդամենը 21 տոկոս։ 

Գրավադրման գործարքները ևս աճել են։ 2019թ.-ին 2018թ. համեմատ 3132-ով ավելի գրավադրման գործարք է եղել։ Վերջին տասը տարիների սանդղակով 2019թ.-ին գրավադրման ամենաշատ գործարքներն են գրանցվել։ 

Հիմնականում գրավադրվել են բնակարաններ (52,2 տոկոս), իսկ գրավադրված բնակելի տների քանակը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 24, 8 տոկոս։ Անդրադառնանք գործարքներին՝ ըստ տեսակների։ Այս առումով 2019 թվականին առաջին տեղում են հողի նկատմամբ իրականացրած գործարքները։ Անցած տարի նման 64 857 գործարք է իրականացվել։ 

Բնակարանների գործարքները կազմել են 55 755, անհատական բնակելի տներինը՝ 40 006, արտադրական նշանակության շինությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 4013։ 

Գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքների քանակը կազմել է 39 381։ Նշված բոլոր տեսակների մասով 2018թ. համեմատ աճ է գրանցվել։ 

Վերադառնալով օտարման գործարքներին ու դիտարկելով մայրաքաղաքում ու մարզերում գրանցված ցուցանիշները՝ նշենք, որ օտարման գործարքները Երևանում գերազանցել են մյուս տեսակներին։ Մայրաքաղաքում 2019թ. 23 963 նման գործարք է իրականացվել, մինչդեռ 2018թ. այդ ցուցանիշը 23 511 էր։

 Առքուվաճառքի գործարքները կազմել են 17829՝ 274-ով ավելի 2018թ. ցուցանիշից։ Վարձակալության գործարքները Երևանում ևս աճել են՝ 2018թ. համեմատ ավելանալով 1948-ով։ Գրավադրման գործարքների քանակը մայրաքաղաքում 2018թ. համեմատ ավելացել է 1233-ով։ 

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում ավելի շատ բնակարաններին առնչվող գործարքներ են եղել, ամենաքիչը՝ արտադրական նշանակության շինությունների։ ՀՀ մարզերում պատկերը գրեթե նույնն է։ 

Մարզերում ևս օտարման գործարքները գերակշռել են գործարքների մյուս տեսակներին։ Մարզերում 2019թ օտարման 47 172 գործարք է գրանցվել, մինչդեռ 2018թ.-ին այդ ցուցանիշը 39 428 էր։ Ինչ վերաբերում է բաշխվածությանն ըստ գույքի տեսակի, ապա մարզերում ավելի շատ հողի գործարքներն են գերակշռում։ Մարզերում հողի 61 հազար 212 գործարք է եղել, երբ 2018թ.ին այդ ցուցանիշը եղել է 51 033։ 

Վերջին տասը տարվա կտրվածքով հանրապետությունում 2019թ.-ին թե՛ գրավադրման, թե՛ օտարման, թե՛ առուվաճառքի և թե՛ հիփոթեքային գրավադրման ամենամեծ ցուցանիշներն են արձանագրվել։ Հանրապետությունում օտարման գործարքների քանակի առումով առաջին տեղում Երևանն է, երկրորդը՝ Կոտայքը, երրորդը՝ Արարատի մարզը, իսկ օտարման ամենաքիչ գործարքները գրանցվել են Վայոց ձորի մարզում։ 

Դիտարկելով օտարման գործարքներն ըստ գույքի տեսակի՝ նշենք, որ հանրապետությունում այս առումով առաջին տեղում բնակարաններն են։ 

Օտարման գործարքների մեջ գերակշռող է առքուվաճառքը։ Այս առումով հետաքրքիր պատկեր է ստեղծվել անշարժ գույքի շուկայում օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած առուվաճառքի գործարքների դաշտում։ Նման 6204 գործարք է եղել 2019թ.-ին, որից 1975-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են գնորդ, իսկ 3972-ի պարագայում՝ վաճառող։ 

Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառվող գույքի տեսակների շարքում առաջինը բնակարանն է։ Իսկ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքները կազմել են 11 212՝ 2018 թվականի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։ Կադաստրի կոմիտեի տվյալներով, 2019թ. Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 2018թ.-ի համեմատ աճել են 10,8 տոկոսով։ 

Ի տարբերություն Երևանի, մարզերում բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը ոչ թե նվազել է, այլ ավելացել է՝ այս անգամ 16,7 տոկոսով։ Մարզերում բնակարանների գները բարձրացել են 5 տոկոսով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը. Worldometers.info Կորոնավիրուսային վարակի դեպքերի առնվազն 25%-ը անախտանիշ է․ New Atlas Վրաերթ Նանսենի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է Սննդամթերք Գեղարքունիքի մարզի 1000-ավոր ընտանիքներին «Գ.Ծառուկյան» հիմնադրամից «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». քաղաքացին վիճաբանել է իր ճանապարհը փակող ոստիկանների հետ COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում․ «Փաստ» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Կյանքը մարդուն դարձնում է վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը ներկայի վրա կենտրոնանալու լավ հնարավորություն է». «Փաստ» «Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա». «Փաստ» Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է Միշտ «մի քիչ» ուշացած, միշտ «գնացքի» հետևից վազելով. «Փաստ» Գազի թանկացումը ավելի է սրելու Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական դրությունը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի». «Փաստ» Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության. «Փաստ»
Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ Ինչպես ճիշտ ախտահանել բնակարանը Թաշկինակ. հիգիենայի միջո՞ց, թե՞ հագուստի տարր 22 իր, որոնք Վանգան խորհուրդ էր տալիս տանն ունենալ երջանկության և հաջողության համար Այս բժիշկը բացահայտում է կորոնավիրուսի տարածումը կանխելու ճանապարհը. Ահա՛, թե ինչ է առաջարկում նա Կորոնավիրուսի թեստից հրաժարված երգչուհին հաջորդ օրը մահացել է․ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն Կարանտինի հետևանքները․ Մարիամ Մելիքյանը ցույց է տվել, թե ինչպես էր տեսախցիկի առաջ «ճղում իրեն» Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից Խեցգետինների տրամադրությունն այսօր վատանում է ցանկացած մանրուքից․ ապրիլի 3-ի աստղագուշակը «Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին
website by Sargssyan