ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1728 –վախճանվել է զորավար Դավիթ Բեկը։ 

1895-ծնվել է խորհրդահայ նևրոլոգ, նևրոֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։ 

1862-սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության դեմ: 

1907- վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը: 

1907– ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը: 

1921 - ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։ 

1928 - ծնվել է արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։ 

1936 - վախճանվել է հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ 

1938 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Միքայել Ախտյանը։ 

1980– ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: 

1988- տեղի է ունեցել Արցախի հարցով առաջին ցույցը Երևանում։ 

– Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկել Երևան և Բաքու. այսպիսով փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը: 

2004-Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանողներ դասադուլ են սկսել ի նշան բողոքի՝ ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից: 

2007- վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան): - վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը» կինոնկար)։ 

2008-հրապարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,8% ձայն, իսկ երկրոդ տեղում է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ստացել է 21,5% ձայն։ Վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։ 

2012- որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20-ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8-ամյակի: 

2013-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։ 

2014- վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։ 

2015- Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»: 

2017- Լեռնային Ղարաբաղում անցկացվել է սահմանադրական հանրաքվե. ԼՂՀ-ն անցել է նախագահական կառավարման։

ԱՇԽԱՐՀ

395 -Վեֆլիեմում հիմնադրվել է կանանց առաջին մենաստանը։

1762 -վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է լուսնի շարժումը։ 

1816– Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը: 

1844 –ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը, որը հանդիսանում է ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։ 

1872– Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է: 

1920 - վախճանվել է ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։ 

1922 -Վիլենսկյան Սեյմը ընդունել է Վիլնյուսի և Լիտվիայի հարավ-արևել յան հատվածի՝ Լեհաստանի հետ միավորման որոշումը։ 

1926 - ծնվել է ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։ 

1940– ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:

 1943 -Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։ 1962 -երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ՝ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան օրբիտալ տիեզերական թռիչքը։ 

1966 -ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։ 

1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան: 

1993 -վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերրուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է արագընթաց և թանկարժեք սպորտային դասի ավտոմեքենաներ։ 

2014 -սկսվել է Եվրոմայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։

Կամո Խաչիկյան

Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը. Worldometers.info Կորոնավիրուսային վարակի դեպքերի առնվազն 25%-ը անախտանիշ է․ New Atlas Վրաերթ Նանսենի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է Սննդամթերք Գեղարքունիքի մարզի 1000-ավոր ընտանիքներին «Գ.Ծառուկյան» հիմնադրամից «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». քաղաքացին վիճաբանել է իր ճանապարհը փակող ոստիկանների հետ COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում․ «Փաստ» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Կյանքը մարդուն դարձնում է վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը ներկայի վրա կենտրոնանալու լավ հնարավորություն է». «Փաստ» «Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա». «Փաստ» Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է Միշտ «մի քիչ» ուշացած, միշտ «գնացքի» հետևից վազելով. «Փաստ» Գազի թանկացումը ավելի է սրելու Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական դրությունը. «Փաստ»
Քիչ առաջ Նոր Նորքից մեկուսացվեց չորս բնակիչ. «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են մեկուսացնում Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ Ինչպես ճիշտ ախտահանել բնակարանը Թաշկինակ. հիգիենայի միջո՞ց, թե՞ հագուստի տարր 22 իր, որոնք Վանգան խորհուրդ էր տալիս տանն ունենալ երջանկության և հաջողության համար Այս բժիշկը բացահայտում է կորոնավիրուսի տարածումը կանխելու ճանապարհը. Ահա՛, թե ինչ է առաջարկում նա Կորոնավիրուսի թեստից հրաժարված երգչուհին հաջորդ օրը մահացել է․ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն Կարանտինի հետևանքները․ Մարիամ Մելիքյանը ցույց է տվել, թե ինչպես էր տեսախցիկի առաջ «ճղում իրեն» Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից Խեցգետինների տրամադրությունն այսօր վատանում է ցանկացած մանրուքից․ ապրիլի 3-ի աստղագուշակը
website by Sargssyan