5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան

Հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու  եւ շատ ավելի մեծ գումարներ պետական բյուջե վերադարձնելու թեմայով վերջին շրջանում քննարկումներ ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ եւ դա լինելու է առաջիկա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը: Այս մասին այսօր՝ փետվարի 20-ին, Կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետեւյալ քաղաքական հայտարարությունը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես Զինված ուժերի մարտունակության եւ սպառազինության մակարդակը բարձրացնելու համար եւ այդ  2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»,-ասաց Փաշինյանը:

Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք այս պահի դրությամբ իրեն գոհացնում եւ բավարարում են այն ծավալները, մասշտաբները, որոնք առկա են. «Այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն շատ ավելի բարձր են, եւ մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետեւ մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաերթ Նանսենի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է Սննդամթերք Գեղարքունիքի մարզի 1000-ավոր ընտանիքներին «Գ.Ծառուկյան» հիմնադրամից «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». քաղաքացին վիճաբանել է իր ճանապարհը փակող ոստիկանների հետ COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում․ «Փաստ» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Կյանքը մարդուն դարձնում է վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը ներկայի վրա կենտրոնանալու լավ հնարավորություն է». «Փաստ» «Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա». «Փաստ» Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է Միշտ «մի քիչ» ուշացած, միշտ «գնացքի» հետևից վազելով. «Փաստ» Գազի թանկացումը ավելի է սրելու Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական դրությունը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի». «Փաստ» Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության. «Փաստ» Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. «Փաստ» Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ» Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է
Ինչպես ճիշտ ախտահանել բնակարանը Թաշկինակ. հիգիենայի միջո՞ց, թե՞ հագուստի տարր 22 իր, որոնք Վանգան խորհուրդ էր տալիս տանն ունենալ երջանկության և հաջողության համար Այս բժիշկը բացահայտում է կորոնավիրուսի տարածումը կանխելու ճանապարհը. Ահա՛, թե ինչ է առաջարկում նա Կորոնավիրուսի թեստից հրաժարված երգչուհին հաջորդ օրը մահացել է․ ինչո՞ւ են թեստավորումը թողել վատառողջ մարդու որոշելուն Կարանտինի հետևանքները․ Մարիամ Մելիքյանը ցույց է տվել, թե ինչպես էր տեսախցիկի առաջ «ճղում իրեն» Երկու անգամ քաղցկեղին հաղթած տղամարդը մահացել է կորոնավիրուսի բարդություններից Խեցգետինների տրամադրությունն այսօր վատանում է ցանկացած մանրուքից․ ապրիլի 3-ի աստղագուշակը «Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին
website by Sargssyan