Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին


Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել Հայաստանի համար. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչ հանրության ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա, լուրջ արտաքին տեղաշարժեր են տեղի ունենում տարածաշրջանում։

 Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխում են լարվածության նոր փուլ։ 

Ռուս-թուրքական շահերի բախման կենտրոնում է հայտնվել Սիրիան, որտեղ Ռուսաստանն աջակցում է նախագահ Ասադին և սիրիական կառավարական բանակին, իսկ Թուրքիան՝ ընդդիմադիրներին։ Խնդիրն այն է, որ Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ բնակավայրեր էին գրավել Հալեպի հյուսիսում՝ ստիպելով ընդդիմադիրներին հեռանալ դիրքերից, որոնք զբաղեցնում էին տարիներ շարունակ: 

Իսկ ավելի վաղ Ասադի բանակը վերահսկողության տակ էր առել Դամասկոս-Հալեպ առանցքային նշանակության մայրուղին: 

Երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևել յան նահանգում սիրիական բանակի առաջխաղացման արդյունքում մեկ տասնյակից ավելի զինվոր կորցնելուց հետո Թուրքիան որոշել է նոր զորքեր տեղափոխել Սիրիա։ 

Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե հրադադարը խախտելու դեպքում միջոցներ է գործի դնելու ինչպես ծայրահեղականների, այնպես էլ մյուս ուժերի դեմ՝ նկատի ունենալով Սիրիայի կառավարական զորքերին։ Թուրքիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել սիրիական զորքերի առաջխաղացումն ու մեղադրում այդ երկրին։ 

Ռուսաստանն իր հերթին մեղադրում է Թուրքիային Սոչիի համաձայնագիրը չկատարելու համար։ Համաձայնագրով 15-ից 20 կմ-անոց ապառազմականացված գոտուց Թուրքիան պետք է մաքրեր բոլոր արմատական ահաբեկչական խմբավորումներին, հաներ ծանր զրահատեխնիկան և բացեր ճանապարհները, ինչը չի արել։ 

Եվ այս կոնտեքստում հետաքրքրական է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովի հայտարարությունը, թե Թուրքիայի կողմից Իդլիբում ռազմական գործողություն սկսելը կլինի իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարը: 

Ի պատասխան՝ Թուրքիան ակնարկում է, որ Մոսկվայի հետ բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում դիմելու է Արևմուտքի աջակցությանը։ 

Եվ զավեշտալին այն է, որ այս իրադարձությունները անմիջապես հետևում են ռուսթուրքական հարաբերությունների ջերմացման գործընթացին, երբ տպավորություն էր, թե երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ հարթ է։ 

Իսկ այսպիսի լարվածությունը կարելի է համեմատել 2015-ի աշնանը տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ Սիրիայում թուրքական F-16-ը կործանեց ռուսական Су-24-ը։ 

Պետք է նկատի ունենալ, որ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանում ուժերի դասավորության, այլև հենց Հայաստանի վրա, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները։ 

Իհարկե, անհնարինության աստիճան քիչ հավանական է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև խոշորամասշտաբ բախում լինի, սակայն բացառված չէ, որ սադրանքներ տեղի ունենան Թուրքիայի կողմից, որի աշխարհագրական ընդգրկվածությունը կարող է դուրս լինել Սիրիայի սահմաններից։ Եվ այս ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 25-ին նախատեսում է մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրի հետ ռազմավարական գործակցության բարձրագույն խորհրդի նիստին։ Էրդողանի այցի ընթացքում, ինչպես միշտ, անդրադարձ կլինի նաև Արցախյան հիմնախնդրին։ 

Եվ բացառված չէ, որ Էրդողանը փորձի ստանալ Բաքվի աջակցությունը Մոսկվայի հետ լարված հարաբերությունների կոնտեքստում, իսկ փոխարենը Ադրբեջանին մղի Ղարաբաղում սահմանային լարվածության հրահրմանը։ 

Այնպես որ, ամենևին էլ բացառված չեն Հայաստանի և Արցախի համար վտանգավոր զարգացումները, որոնք կանխելու ուղղությամբ Հայաստանը պետք է զգոն լինի, ուշադիր հետևի իրադարձությունների զարգացմանը, որպեսզի հարկ եղած դեպքում համարժեք արձագանք տա։ 

Բանակի առումով կասկածներ չկան ու չեն կարող լինել, սակայն բոլոր օղակների ամենօրյա զգոնությունը օրախնդիր է: Տեղի ունեցող իրադարձությունները պահանջում են նաև, որ Հայաստանը ակտիվորեն աշխատի իր գործընկերների, մասնավորապես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»