Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու նորարար գաղափարներով: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է` նպատակասլաց, ստեղծագործ ու եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքային կենսագրությունը սկսել կամ ձեռք բերած փորձը ամրապնդել Ամերիաբանկում:

Ծրագրի հիմնական նպատակը 21-27 տարեկան երիտասարդ, նորավարտ մասնագետների համար գործարար միջավայրում ուսանելու, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ստեղծելն է: Ծրագրի մասնակիցները իրենք են ընտրում, թե որ ուղղությամբ են ցանկանում մասնագիտանալ ` բիզնես,
վերլուծական, թե` ստեղծարար: Ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակստանալու են գործնական գիտելիքներ` ծանոթանալով  ժամանակակից բիզնեսի առաջատար փորձին` արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դիմորդներից պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն, հաղորդակցման հմտություններ, ստեղծագործական ճկուն միտք, նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում:

Տեղեկացնենք նաև, որ ծրագրի ողջ ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:

«Ամերիա Սերունդը» հարթակ է հանդիսանում գործատուի և Հայաստանի ու օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի երիտասարդ մասնագետների միջև` վերջինների համար ստեղծելով պրակտիկայի, մասնագիտական աճի ու առաջխաղացման հնարավորություն:

Ամերիաբանկը, կարևորելով կորպորատիվ մշակույթի ձևավորումը, մոտիվացնում է երիտասարդ մասնագետներին` ստեղծելու նորն ու արժեքավորը, ինչպես նաև տալիս է զարգանալու, ինքնադրսևորվելու և կայանալու հնարավորություն:

Ծրագրի ավարտին, բանկում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն է տրվում շարունակելու իրենց կարիերան Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղային մեծ ցանցում:

Նշենք նաև, որ 2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է թվով 11 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 260 աշխատակից:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի` www.generationa-en.ameriabank.am կայք-էջում: Դիմումների վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 15-ը` ներառյալ:

 

Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք Հայաստանում կորոնավիրուսից մահացածների դիահերձում չեն կատարի Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ 7 հրատապ կետերը Արցախի Հանրապետությունում ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Օրբելի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցներ Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԺ-ն կքննարկի՞ «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան Թքած ունենալու նուրբ արվեստը... Քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը. Ավինյան Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի Եթե ոչ քամահրական, ապա ինչպե՞ս բնութագրել այն, երբ ժամը 17:00 զանգ են տալիս խմբակցություն և հայտարարում, որ հենց այս րոպեին արտահերթ նիստ է գումարվում Լեւոն Արոնյանի կնոջ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են գազի գնի հարցը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ոստիկանները գերեզմաններից ծաղկեպսակ գողացողների են բռնել Պարետի որոշմամբ մինչեւ ապրիլի 5-ը կարգելվի մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը Չարենցավան
Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները 2020-ի համար . նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Ալկոհոլային ո՞ր խմիչքն է ամենից շատ ազդում կանանց սեռական ցանկության վրա Ո՞վ կմտածեր, որ էս օրին կհասնենք․ Կարեն Ասլանյանը ցույց է տվել, թե ինչ տեսքի է հասել կորոնավիրուսի պատճառով Ընտրիր վարդը և կիմանաս, թե երբ և ինչպես կկատարվի մտքումդ պահած ցանկությունը Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա… Մայրը վերջին անգամ լուսանկարվեց իր մեռնող դստեր հետ. Այն ինչ նա նկատեց լուսանկարում, շոկի ենթարկեց ամբողջ աշխարհը Կորոնավիրուսով վարակված 7 շաբաթական երեխայի մայրը պատմել է հիվանդության ախտանիշների մասին Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն…
website by Sargssyan