2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր. Արամ Սաֆարյան

2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում  ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«2019 թվականը հետճգնաժամային Հայաստանում  ռեկորդային ՀՆԱ-ի աճի տարի էր: Այդ ՀՆԱ-ի աճը կազմել է 7.6 տոկոս: Ավելի վաղ հայտնի  դարձավ, որ տնտեսական ակտիվության ինդեքսը նույնպես շատ բարձր է եղել 2019 թվականին` կազմելով 7.8 տոկոս: Այս ցուցանիշների ձեռքբերման առումով  պետք է նկատի ունենալ, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ, ինչպես ներքին, այնպես էլ` արտաքին բազմաթիվ պատճառներ: Մեր երկրի զարգացման որոշ ներքին ցուցանիշներ, ԵԱՏՄ-ում անդամության որոշ ցուցանիշենր, ուղղակի թելադրում են ավելի լուրջ վերաբերմունք իրենց նկատմամբ, որովհետեւ ճանապարհ են բացում նոր ուղղությունների զարգացման եւ նոր հետաքրքրությունների դրսեւորման համար»,- ասաց նա:

 Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության  մեջ 2019 թվականին բացի գյուղանտեսությունից մյուս բոլոր առաջնային ճյուղերը  ապրել են էական զարգացում:

«Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը 2 անգամ ավելի մեծ աճ է արձանագրել, քան 2018 թվականին: Մոտավորապես 4.5 տոկոս աճ է ապրել շինարարությունը, որը նույնպես տպավորիչ տոկոս է եւ խոսում է այս ոլորտի հետաքրքրիր զարգացման մասին Հայաստանում: Բանկերում քաղաքացիների ավանդները ավելացել են 22.4 տոկոսով: Սա եւ լավ է, եւ մտածելու առիթ  տալիս: Լավ է այնքանով, որ այդ ավանդները արտաքին տրանսֆերտները եւ ներսում վաստակած գումարների հաշվին էապես մեծացել են եւ գնացել են որպես ավանդ բանկային հաշիվներին` կազմելով Հայաստանում 6 միլիադ դոլարին համարժեք գումար, բայց մյուս կողմից էլ սա  խնդիր է, որովհետեւ նշանակում է, որ էդ ավանդատուները չեն գտնում ձեւեր իրենց ավանդները որպես ներդրում կազմակերպելու համար, որ ստանային ավելի բարձր դիվիդենտներ, քան դրանք տեղավորեին լոկ բանկերում: Սա խնդիր է, որ պետք է մտածի պետությունը, որովհետեւ եթե  մենք դրսում ինվեստիցիաներ ենք փնտրում, մենք առաջին հերթին պետք է ի նկատի ունենանք մեր երկրի  ներքին ռեսուրսը եւ այդ արդեն առկա հնարավորությունները օգտագործելու հնարավորությունը»,- ասաց նա:

Սաֆարյանի խոսքով` 500 միլիոն դրամ ծախսվել է գործարարների գերավճարները կոմպենսացնելու համար, եւ դրանով պետությունը 5-6 տարվա պարտք է փակել, այսպիսով բարելավելով պետություն-բիզնես հարաբերությունները:

Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում «Անորոշ վիճակի մեջ ենք». Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Անլրջությունը կյանքի գին է ունենալու, ո՞վ է այն վճարելու. Անդրանիկ Թեւանյան Երևան-Սևան ավտոճանապարհին գլխիվայր շրջված մեքենայի վարորդը մահացել է (ֆոտո)
website by Sargssyan