Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել. հայտարարություն

Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական  դպրոցում այսօր միջադեպ է եղել աշակերտներից մեի ծնողի եի ուսուցչուհու միջեւ: Դպրոցի ուսուցչական անձնակազմը այս առնչությամբ հայտարարություն է  տարածել:

«Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը: Նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտի ծնողը անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն՝պնդելով ուսուցչի դպրոցից հեռացման պահանջը:Տնօրենի և տեսուչի ներկայությամբ վերջինիս ամուսինը փորձել է ապտակել ուսուցչուհուն, որը կասեցվել է: Դրանից հետո, չբավարարվելով, ծնողը դիմել է ոստիկանություն՝ նույն պահանջով: Նշենք, որ երեխան հենց ծնողի մեղքով, հաճախակի բացակայությունների արդյունքում մնացել է նույն դասարանում և շարունակում է դասի չգալ: Ծնողը նույն պահանջով/ուսուցչի հեռացում դպրոցից/ դիմել է նաև ոստիկանություն:

Այսօր՝ փետրվարի 24-ին, ծնողը երեխային ուղեկցել է

դասարան՝ պատճառաբանելով, որ ինքը ևս ցանկանում է մասնակցել դասապրոցեսին: Մտնելով դասարան՝ անհարգալից բառերով վիրավորել է ուսուցչուհուն: Ուսուցչուհին խնդրել է ծնողին դուրս գալ դասասենյակից, սակայն ծնողը, ցուցաբերելով ագրեսիվ պահվածք, աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն, քաշքշել, ինչի արդյունքում երեխաները խուճապի են մատնվել և հայտնվել սթրեսային վիճակում:

Հավելենք, որ տվյալ ուսուցչուհին շուրջ 30 տարի դասավանդում է նույն դպրոցում , այդ թաղամասի բնակիչ է և նույնիսկ դպրոցից դուրս նրա անվտանգությունը ապահովագրված չէ:

Դպրոցը դիմել է պատկան մարմիններին, բայց ուսուցչական կոլեկտիվը անհանգստացած է. ով պետք է պաշտպանի անշահախնդիր և նվիրումով աշխատող ուսուցչի շահերը և վերականգնի խաթարված հեղինակությունը:

Խոսքը միայն մեկ ուսուցչի մասին չէ, այսօր ուսուցչի շահերը անպաշտպան են բոլոր առումներով»,- ասված է հայտարարությունում:

 

Հ. 52 հիմնական դպրոցի

 

 

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին. Խոսնակ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար առցանց-ռեսուրս են թողարկել․ NE Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ «Վրացին նորմալ աշխատում է, իսկ ռուսներին ամոթ ա». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնեց Հայոց աշխարհն ու ժողովրդին (ֆոտո) Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներն առողջական որեւէ խնդիր չունեն. ՊՆ Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձեւաթուղթը. Մհրյան Այսօր լավ լուրեր ունենք. ՊՆ խոսնակ Ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. Մհրյան Ուժեղ ըննդիմությունը՝ իշխանության սանիտար Կորոնավիրուսով վարակված զինծառայողներից միայն մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ
website by Sargssyan