Երեւանում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ փետրվարի 25-ին, հիվանդանոցում մահացել է Երևանի Մյասնիկյան պողոտայի բնակիչ, 65-ամյա Ս. Ամիրյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 18-ին Երևանի Աբովյան փողոցում իր վարած Hyundai մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենայի բախումից հետո: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հարուցվել է քրեական գործ, որը կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 1։10-ի սահմանում Աբովյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց բախվել էին Երևանի բնակիչներ՝ 65-ամյա Սարգիս Ամիրյանի վարած Hyundai մակնիշի  և 23-ամյա Արման Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Բաբկեն Բազունցն ու Hyundai-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Էլինա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին  1-ին համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բերետները»։

 

 

Բացահայտվել են Արցախում կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածողները 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը Արցախում 20-ամյա զինծառայող է մահացել՝ դեռեւս չպարզված հանգամանքներում Դիմակներն առողջ մարդկանց չեն պաշտպանում վարակից. ԱՀԿ Ստացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները. EbioMedicine Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում ՀՀ-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամը Աբովյանում շարունակում է ախտահանման աշխատանքները ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 6000-ը. Worldometers.info Կորոնավիրուսային վարակի դեպքերի առնվազն 25%-ը անախտանիշ է․ New Atlas Վրաերթ Նանսենի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է Սննդամթերք Գեղարքունիքի մարզի 1000-ավոր ընտանիքներին «Գ.Ծառուկյան» հիմնադրամից «Պարետի էրեխեն կուշտ ա, իմս սոված ա». քաղաքացին վիճաբանել է իր ճանապարհը փակող ոստիկանների հետ COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 736-ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԱՊՐԻԼԻ)․ Հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում․ «Փաստ» «Ժողովուրդ». Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը «Կյանքը մարդուն դարձնում է վազող մեխանիզմ, իսկ ինքնամեկուսացումը ներկայի վրա կենտրոնանալու լավ հնարավորություն է». «Փաստ» «Մասնագիտական պատրաստվածության, քաղաքական գիտակցության, էթիկայի, երբեմն նաև էսթետիկայի մեծ դեֆիցիտ կա». «Փաստ» Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից, բուժվածների ընդհանուր թիվը 43 է
website by Sargssyan