Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ


«Հա­մա­կարգ­ված և տրա­մա­բան­ված որևէ գոր­ծո­ղու­թյուն չկա».լավ տնտե­սա­կան աճ, բայց մի­այն պաշ­տո­նա­պես. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի հունվարին արձանագրվել է 8,9 տոկոս տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության, ծառայության, ինչպես նաև առևտրի ոլորտները։ Թվարկվածները տնտեսության այն ոլորտներն են, որոնք միտված չեն արտահանմանը։ Նշվածը տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում զուգահեռներ ենք անցկացրել տնտեսության մեջ առկա արդյունքների և հրապարակվող ցուցանիշների միջև։ 

Նրա խոսքով, վերոնշյալ ցուցանիշի հիմնական գործոններից մեկը ստվերի բացահայտումն է. 

«Թեպետ նշված է, որ 20 տոկոսի չափով արտահանումն ավելացել է, բայց մենք չենք ունեցել արտահանման աննախադեպ աճ։ Իրականում այդ արտահանումը տեղի չի ունեցել վերամշակող արդյունաբերության կամ ապրանքների հաշվին։ Այն եղել է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ 

Հիշեցնեմ, որ 2019թ. ընթացքում մեր արտահանման մեջ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 29,5 տոկոս՝ 5 տոկոսով ավելի շատ, քան 2018թ.-ին։ 

Ըստ էության, Հայաստանն ավելի շատ ռեսուրս արտահանող երկիր է դառնում, իսկ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ավելի մեծ հավել յալ արժեք ստեղծելու մասին խոստումները իրականություն չեն դարձել։ 

Վերոնշյալ աճը ներառական չէ, այս աճից օգտվել են մի խումբ անձինք, իսկ բնակչության եկամուտները հիմնականում նույնն են մնացել»,«Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետը։ Նա ընդգծեց՝ ոչ պետական հատվածում միջին անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 3,8 տոկոսով. 

«Բայց այդ աճը չի դրսևորվում մարդկանց եկամուտների առաջանցիկ կամ արագ աճով։ Մենք պաշտոնապես բավականին լավ տնտեսական աճ ունենք, բայց իրականում հասարակության մեծ մասն այդ աճից չի օգտվել։ Օրինական շրջանառությունն ավելացել է, քանի որ ստվերի կրճատում է եղել, բայց մեր փոքր և միջին բիզնեսի մոտ փաստացի առևտրաշրջանառությունը չի ավելացել։ 

Ասվածի վառ ապացույցը խանութներն ու կրպակներն են, որոնց պարագայում առևտրաշրջանառությունը 30 տոկոսով կրճատվել է»։ Սուրեն Պարսյանի խոսքով, այսօր տնտեսական քաղաքականությունը տարերայնորեն է իրականացվում. «Համակարգված և տրամաբանված որևէ գործողություն չկա։ Հնարավորինս ազատականացնում են շուկաները, որոնցից, այդուհանդերձ, օգտվում են տնտեսվարողները։ 

Օրինակ են բենզինի, շաքարավազի շուկաները։ Առհասարակ կառավարությունը պետք է հասկանա, որ մենաշնորհներից ստացված տարբեր նվիրատվությունները, հանգանակություններն արդար ճանապարհով ձեռք չեն բերվել։ Դրանք բազմաթիվ ՓՄՁ ներկայացուցիչների սնանկացման և ֆինանսական վնասների արդյունքում են ձևավորվել։ Ավելին, այդ գործընթացները շարունակվում են։ 

Ընդհանուր առմամբ, մենաշնորհների դեմ վերջին երկու տարվա ընթացքում պայքար չի տարվում, նրանք ավելի են ընդլայնում իրենց գործունեությունը՝ ընդգրկելով նորանոր շուկաներ»։ Տնտեսագետի խոսքով, շատ լուրջ խնդիրներ կան, և մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել ու կարգավորել. 

«Իսկ հարկային քաղաքականության մեջ պետք է վերականգնվի շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը։ Շատ եկամուտ ստացողը պետք է ավելի շատ վճարի, հակառակ դեպքում մրցակցային իրավիճակը խաթարվում է, այս միջավայրում չի կարող սոցիալական արդարություն հաստատվել»։ Ս. Պարսյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ողջունելի է, կարևոր, բայց այդ պայքարն էլ համակարգված չէ։ 

«Հիմնական շեշտը դրված է տվյալ համակարգի ղեկավարի անձնական հատկանիշների վրա։ Ենթադրվում է, որ «իքս» պաշտոնյան, ստանալով բարձր պարգևավճարներ, կաշառք չի վերցնի, իրենից ցածր օղակներում գտնվողները ևս կաշառք չեն վերցնի։ Իրականում նման մոդելով որևիցե երկրում կոռուպցիան չի վերացել։ 

Կոռուպցիան կարող է նվազել, բայց կաշառքի համակարգային վերացման համար պետք է վերանայվի ամբողջ քաղաքականությունը։ Յուրաքանչյուր ստորին և միջին օղակի պաշտոնյա պետք է իմանա իր անելիքները և ստանա պարգևավճար՝ ելնելով իր աշխատանքի արդյունքից։ Մենք այստեղ գործ ունենք արդարության սկզբունքի խախտման հետ։ Սա անարդար է ոչ միայն ստորին և միջին օղակի պաշտոնյաների, այլև նույն գծի վրա գտնվող պաշտոնյաների նկատմամբ։

 Այսինքն, երբ մի նախարարը լավ է աշխատում, ստանում է նույնքան պարգևավճար, որքան այն նախարարը, որը վատ է աշխատում։ 

Պետական բյուջեի կատարողականները տարբեր նախարարների դեպքում տարբեր են, բայց բոլորը ստանում են միևնույն գումարը, ինչն անարդար է։ Սա քանդում է պետության կողմից վարվող աշխատավարձային քաղաքականությունը։ 

Այս պահի դրությամբ միջին և ստորին օղակներում աշխատողների մոտ ավել աշխատանք կատարելու և առկա խնդիրները լուծելու մոտիվացիա չկա, ինչի հետևանքով, օրինակ, տուժում է նույն բիզնեսը։ Այո, փող վերցնող չկա, բայց խնդիրներ լուծողներ էլ չկան»,-ասաց նա՝ միաժամանակ մատնանշելով նաև ավելի վաղ հրապարակված այն տեղեկությունները, որոնք վկայում էին ակնհայտ կոռուպցիոն ռիսկերի մասին։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ