Ստուգումներից պարզվել է, որ բենզալցակայանների 60 տոկոսում մարդկանց խաբում են. Վարչապետը հանձնարարականներ տվեց

Երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք. մենք երաշխավորո՞ւմ ենք, որ հեն 5 լիտր բենզին են տվել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երախիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,-ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրեռնքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում:

Վարչապետը նկատեց, որ չլինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը. «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: «Դա նշանակում է՝ մարդը 100 հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջեւ»,-ասաց Փաշինյանը:

Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան Սոցիալական պատասխանատվությունը՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմք Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին /տեսանյութ/ «Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ»
website by Sargssyan