Վահե Օշական. Հայի ու հայրենասիրության մասին (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ

ՄԻՆ­ՉԵՒ ՈՐ ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹԵ­ԱՆ ՍԵՒ ՇՈՒ­ԿԱՆ ՎԵՐՋ ԳՏՆԷ

 

Մեծ ցնցումներէ, պզտլիկ ջղայնութիւններէ ու պատանեկան շնչատ խանդավառութիւններէ ծագում առած՝ արուեստական գրգռումի մը մէջ ապաստանած՝ արտասահմանի հայերս հասեր ենք (սահման բառը ո՛չ միայն Հայաստանի կը վերաբերի այլ եւ կը պատշաճի ամբողջ աշխարհին) հասեր ենք ուրեմն, ի վերջոյ մենք ալ չենք գիտեր ի՛նչպէս՝ մեր պատմութեան առաջին յիսնամեակին, մարդկութեան պոչին է՛ն ծայրը... Մեր ուժերը հին գորգի մը պէս թանկարժէք, բայց անգործածելի, քաղաքականապէս տհաս, մշակութային մարզին մէջ բոպիկ ու թանգարանային, ընկերային կեանքով: Եթէ չունենայինք քանի մը ինքնաբաւ, անդաստան նկարիչներ, քանի մը կորսուած, շուարած երաժիշտներ, մոլեռանդ գիտնական մը հո՛ս, մռայլ լուսանկարիչ մը հո՛ն, անդին կիսավայրենի միլիոնատէր մը՝ կրնայինք գիշեր մը ազգովին անհետանալ աշխարհէն ու ո՛չ ոք պիտի անդրադառնար առաւօտուն թէ, մարդկութեան դրամագլուխէն բան մը պակսեր է: Հոս նկատի չունինք Խորհրդային Հայաստանը, արդարև: Մենք մեր սուրճին հետ, առանձին, մեր գլխուն ճարը կրնանք նայիլ: Ո՛չ բեռ ըլլանք, ո՛չ ալ յոյս տանք Հայաստանին, մինչև այն օրը, երբ հայրենասիրութեան սեւ շուկան վերջ գտնէ ու մեր երկու պարագայական ճակատագիրները իրարու հանդիպելու կարելիութիւնը ունենան:

Այս ճակատագիր բառը, դեռ լքուած, առկախ, գերբնական ու տիեզերական 15 մղումներու ու միւս կողմէն՝ անյոյս, ձրի բայց անկարելի ազատութեան հրամայականին միջև...: Ո՛չ իսկ յստակութիւնը ունինք, երբևիցէ ունեցած ենք եթէ, որպէսզի փաստէինք, գո՛նէ մենք մեզի՝ թէ առնուազն քաջութիւնը ունինք զայն գործածելու... մե՛նք, կիսաւարտ ու լքուած շանթիէ մը, մայրաքաղաքի կեդրոնէն հեռու, տարտամ արուարձանի մը սահմաններուն, անել փողոցի պէս բանի մը ծայրը, ուր, գործազուրկ, տարիքը անյայտ ու շատախօս դերասաններ ամէն իրիկուն կը հաւաքուին ու իրենց դպրոցական տարիքի դերերը կը խաղան ամենայն լրջութեամբ, ստորերկրեայ բարքինկի մը մէջ...: Յետոյ փողոց կելլեն ու սիրային շինծու արկածախնդրութիւններ կը պատմեն իրարու, յիշելով իրենց տգեղ կիները, վիժած նորածինները, անզգալաբար կծկուելով քիթ քթի, իրենց քունը գլուխը, սահելով կամաց կամաց թաց երազներու սպառումին մէջ...: 

Կ. ՓՕԼԱՏԵԱՆ, ԶՐՈՅՑ, 

Դ. ՀԱՏՈՐ, ՊԷՅՐՈՒԹ 1971

 

ՄԵՆՔ ԶՄԵԶ ՀԱՅ ԿԸ ԿՈ­ՉԵՆՔ, ՕՂԻԻ ՍԵ­ՂԱՆ­ՆԵ­ՐՈՒ ՇՈՒՐՋ ՍՈԽ ՈՒՏԵ­ԼՈՎ ԵՒ ՄԵՐ ՊԱՏ­ՄՈՒ­ԹԻՒ­ՆԸ ՎԵ­ՐԱՊ­ՐԵ­ԼՈՎ

Անշուշտ ազգ ենք, եթէ այս բառին տանք իր լրագրային, նպարավաճառային իմաստը ու պահ մը այնքա՛ն միամիտ ըլլանք, որ լուրջի առնենք խմբագրականներու, բանախօսութիւններու ու քարոզներու մգլոտած իմաստութիւնը: Եւ դեռ մենք զմեզ հայ կը կոչենք, օղիի սեղաններու շուրջ սոխ ուտելով եւ մեր պատմութիւնը վերապրելով: Կամ ալ հանդէսներու մէջ երբ երջանիկ ձանձրոյթի օրորը ալիք ալիք կը պարուրէ մեզ... Ձայնը ելևէջող բանախօս, յօրանջող՝ նախագահ ու հաւաքական կոյրերու ժպիտ... Հայ ըլլալը շոշափելի առարկայ մըն է, մտերիմ աղտոտած փոխնորդի զգայնութիւն, օրական չորս բաքէթ ծխողի հազ, ամուրիի անգոյն ժպիտ՝ հայելիին դիմաց, առտուան արդուզարդի պահուն... Եւ կա՛մ, լաւագոյն պարագային, մտածելով Նարեկացիի, Աբովեանի մասին, այնպէս, ինչպէս ժամանակակից իտալացի մը պիտի մտածէր Կեսարի մասին եւ հպարտ զգար իր վտիտ անձը, երբ մանկութենէն ի վեր, ցեխոտ պատերու մէջ, կերազէ սանտուիչի մասին զոր ո՛չ ծախող կայ, ո՛չ գնող... Եւ այս բոլորը չէր բաւէր, տակաւին զիրար կը համոզենք, որ հայ փառապանծ ազգը կառաջադիմէ ընկերային, քաղաքական, տնտեսական մարզերու մէջ, եւ այլն... եւ այլն... Կառաջադիմէ ան, կեանքի ձայնը քաշուած, ատամնաշարը՝ ինկած, թրքերէն հայհոյող եւ կատակող մարգարէներու զոհաբերութեան շնորհիւ: Չափահաս մարդու այս յամեցող գիջութիւնը որքա՜ն սուղի պիտի նստի մեզի... 

ՓԵՏՐՎԱՐ 07 , 2016

Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Պարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեություն Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան
website by Sargssyan