Միջազգային շուկայում պղնձի գինը զգալի նվազել է, մինչդեռ ոսկու պահանջարկն աճել է

Միջազգային շուկայում պղնձի գինը զգալի նվազել է (-2.4%) և կարող է իջնել մինչև մեկ տոննայի դիմաց 5300 դոլար ցուցանիշի: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Citi Global Markets
ընկերության վերլուծաբան Մաքս Լեյթոնը՝ մանրամասնելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

«Մոտակա շաբաթներկին ԱՄՆ-ում և Եվրոպայում սպասվում է կորոնավիրուսով ախտահարման դեպքերի զգալի աճ, ինչն էլ կարող է հանգեցնել Չինաստանի սահմաններից դուրս պահանջարկի հավանական կոլապսի»,-նշել է փորձագետը:

Հայտնի է, որ մարտի իննի դրությամբ՝ Շանհայի ֆյուչերսների բորսայում հիմնական մետաղների, բացառությամբ կապարի, գինը կտրուկ նվազել է: Դա պայմանավորված է Չինաստանում տնտեսական ակտիվության նվազմամբ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

Ստեղծված իրավիճակը ներդրողների մոտ անվստահություն է առաջացրել: Թարմ տվյալների հրապարակումից պարզ է դարձել, որ Չինաստանում արտահանման ծավալը հունվար-փետրվար ամիսներին երկնիշ նվազում է արձանագրել:

Պղնձից բացի էականորեն նվազել են նաև ցինկի, նիկելի, ալյումինի գները: 

Ինչ վերաբերում է ոսկու շուկային, ապա այստեղ հակառակ պատկերն է: Reuters-ի տվյալներով՝ նավթի կտրուկ գնանկման ֆոնին, ոսկու գինն արձանագրել է վերջին ութ տարում ամենաբարձր ցուցանիշը՝ մեկ ունցիայի դիմաց 1700 դոլար:

Հիշեցնենք, որ երկուշաբթի ՕՊԵԿ+-ի գործարքի չեղարկման ֆոնին Brent նավթի գինն ընկել է 1/3-րդով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 31,43 դոլար ցուցանիշի, ինչից հետո միջազգային արժութային շուկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ աճել է. համաշխարհային բորսաները բացվել են մեծ անկումով:

Բրիտանական Times-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան նավթային ոլորտում «պատերազմ է սկսել ընդդեմ Ռուսաստանի»: Վերլուծականներից մեկը ստեղծված իրավիճակը «նավթային շուկայում պատերազմ հայտարարելու համարժեքն» է անվանել:

Սյունիքում կորոնավիրուսի 89 հաստատված դեպք կա. 24 անսիմպտոմ հիվանդ մեկուսացված է տանը Նիկոլ Փաշինյանը երկու տարբերակ է առաջարկում Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և ամենաչոր ձևով. Փաշինյան Հունիսի 7-ին կիրականացվի Կիև-Երևան չարտերային թռիչքը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բողոքի ցույցի մասնակից է մահացել (տեսանյութ) ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս Ուհանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 300 ասիմպտոմ կրող․ Ռիա Նովոստի Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արթուր Վանեցյանը՝ ազդեցիկ քաղաքական գործիչ Բաքվի զորքը Վրաստանի սահմանին. ով է հրահրում բախումը Կառավարության վերջին փուլի գործունեությունը և որոշումները հանգեցրել են աղետի առողջապահության ոլորտում, հիմա էլ շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում. Արմեն Գևորգյան Գագիկ Ծառուկյանի գործերը ոչ միայն կհիշվեն, այլև կշարունակվեն ու դեռ շատ պտուղներ կտան Մենք շարունակելու ենք պայքարել հանուն Արցախի բարօրության և անվտանգության Ցավոք, ՀՀ կառավարությունը միայնակ թողեց ժողովրդին այս պատերազմում․ Էդուարդ Շարմազանով Փաշինյանը կարող է հպարտանալ՝ ասելով, որ ինքը Հայաստանի պատմության ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետն է․ Արթուր Ղազինյան Առաջխաղացումներ՝ Փաստաբանների պալատում. նոր նշանակումներ են արվել Պարոնա՛յք, միգուցե գաղտնազերծեք, թե ինչ եք փորձել պայմանավորվել մեր ժողովրդի մեջքի հետևում. Արման Վարդանյան Ցավալիորեն աճող վիճակագրությունը հուշում է, որ երկրում պետք է հաստատվի խիստ կարանտինային ռեժիմ:
website by Sargssyan