Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ


Հայաստան-ԵՄ հարաբերությունների նրբերանգները. առաջնային նպատակը՝ մտահոգությունների փարատում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուրին էլ հասկանալի է, որ Եվրամիությունը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է։ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները սկսել են ակտիվանալ 1990-ական թթ. կեսերին, երբ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ արտաքին քաղաքականություն բարձրացավ։

Հաշվի առնենք, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական միջազգային ֆինանսական դոնորներից է, և համագործակցության եզրերն ընդգրկում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպես ժողովրդավարությունը, օրենսդրական բարեփոխումները, տնտեսությունը, գիտությունը, կրթությունը և այլն։

Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որի ստորագրումից արդեն երեք տարի ժամանակ է անցել, սակայն դեռևս ոչ բոլոր ԵՄ անդամ երկրներն են այդ համաձայնագիրը վավերացրել, որպեսզի այն ուժի մեջ մտնի։ Եվ, ըստ էության, համաձայնագրի կիրարկումը սկզբում նախատեսված ժամանակահատվածից բավականին հետ է ընկել։ Ուստի, Հայաստանի համար կարևոր խնդիր է ԵՄ անդամ երկրների հետ համապատասխան աշխատանք տանել, որպեսզի գոնե այս տարի այն ուժի մեջ մտնի, որի արդյունքում կբարձրանա Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը, ինչը ազդեցություն կունենա նաև Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի վրա։

Այս ֆոնին ուշագրավ էր, որ արձակուրդ գնալուց մեկ օր առաջ՝ մարտի 9-ին, մեկօրյա աշխատանքային այցով վարչապետ Փաշինյանը եղավ Բրյուսելում։ Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ 

Դատելով այս հանդիպումներից հետո տարածված պաշտոնական հաղորդագրություններից՝ կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի համար կարևոր նշանակություն կարող էր ունենալ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը, քանի որ հենց նա է գլխավորում Եվրոպական միության իշխանության գործադիր մարմինը, սակայն Փաշինյանի այցի շրջանակներում չէր նախատեսված հանդիպում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Շատ ուշագրավ էր Փաշինյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս հանդիպումը յուրահատուկ էր նրանով, որ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն որևէ Եվրոպական քաղաքական ընտանիքի մաս չի կազմում, քանի որ դեռևս չի ձևավորել իր գաղափարական ուղղվածությունը, իսկ ԵԺԿ-ի անդամներ են Հայաստանից այնպիսի քաղաքական ուժեր, որոնց Փաշինյանը համարում է իր քաղաքական հակառակորդները։

Մեծ է ԵԺԿ-ի ազդեցությունը ԵՄ-ի կողմից տարվող քաղաքական ուղեգծում, քանի որ այդ կուսակցությունը մեծամասնություն է կազմում Եվրախորհրդարանում, իսկ 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում ԵԺԿ-ի հաղթանակից հետո Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հենց ԵԺԿ-ի կողմից է առաջադրվել որպես հանձնաժողովի նախագահ։ 

Այս հանդիպումների կոնտեքստը նոր երանգներ է ստանում այն դեպքում, երբ մեծ թվով փորձագետներ վարչապետի ունեցած այցերը կապում են ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի հետ, քանի որ Հայաստանի եվրոպական գործընկերները որոշակի վերապահումներ ունեն սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ այն առումով, որ ՀՀ իշխանությունները այդ առիթով փորձագիտական կարծիք ստանալու նպատակով չեն դիմել եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովին։

Եվ, ըստ էության, վարչապետի հիմնական գործը Բրյուսելում եղել է եվրոպացի գործընկերների մտահոգությունները փարատելը, բայց թե որքանով է ստացվել և ինչ ուղերձներ են փոխանցել եվրոպացիները, պարզ կդառնա առաջիկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

 

Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»