Մաքսիմ Վենգերով. «Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն»

Մարտի սկզբին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ է ունեցել Իսրայելում։ Համերգները կայացել են լեփ-լեցուն դահլիճներում՝ ջերմ մթնոլորտում և բուռն ծափերի ուղեկցությամբ։ Համերգներից մեկում նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր‚ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի ռեզիդենտ մենակատարն է։ Իսրայելյան ելույթը Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 10-րդ համատեղ համերգն էր վերջին 4 ամիսների ընթացքում։ Հայ երաժիշտների և վիրտուոզ ջութակահարի կատարողական ներդաշնակությունն ու բարձր վարպետությունը տպավորեցին ունկնդրին՝ արժանանալով հիացական արձագանքների:

Համերգին‚ որի ընթացքում հնչեցին Բախի‚ Բրուխի, Չայկովսկու, Շորի և Խաչատրյանի ստեղծագործություններից‚ ներկա էին նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վարժարանի սաները։ Մաքսիմ Վենգերովը նշեց‚ որ իր համար հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Ցանկանում եմ նախևառաջ ասել, որ Սերգեյ Սմբատյանն ու իր նվագախումբը հիանալի միություն են: Մեր օրերում, թերևս, հազվադեպ է պատահում, որ սքանչելի նվագախմբի դիրիժորը նաև լինի թիմի լավ առաջնորդ: Մաեստրո Սմբատյանն ապացուցում է տարիների աշխատանքով‚ որ ինքը հիանալի դիրիժոր է։ Բացի ջերմ ընկերությունից‚ բարձր մակարդակի վրա են նաև մեր մասնագիտական կապերը։ Սերգեյ Սմբատյանի յուրօրինակ ձեռագրի շնորհիվ նրա ղեկավարած նվագախումբն ունի այդքան լավ հնչողություն։ Դիրիժորն անհրաժեշտ է ոչ միայն երաժիշտների կատարումները մեկտեղելու համար‚ այլև երևան բերելու սեփական գեղարվեստական ընկալումները և ամենակարևորը՝ երաժշտական հնչողության իր պատկերացումները։ Ես հաճույքով եմ հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ մենք շատ սերտորեն ենք կապված միմյանց հետ: Ամեն համատեղ համերգով մեր կապն ավելի է ամրապնդվում։ Վերջերս մենք ունեցանք 8-9 ելույթ Հայաստանում, Եվրոպայում և այժմ՝ Իսրայելում։ Ուրախ եմ այս ստեղծարար գործընկերության և նվագախմբի ռեզիդենտ մենակատարը լինելու համար»‚- ասաց Մաքսիմ Վենգերովը։

Նոր տեսայութ. հայկական կողմը ոչնչացնում է ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական զոհը Ի՞նչ չի կարելի անել պատերազմական դրության պայմաններում Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ Շուշան Ստեփանյանը կարևոր հյատարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Ցավալի լուր ունենք․ՊՆ խոսնակ Նոր տեսանյութ. Հակառակորդի տանկերի խոցումը Տեսանյութ. «Կպա՜վ, կպա՜վ». ինչպես է խոցվում «Орбитер-1K»-ն Զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր Վարդենիսում խոցված ավտոբուսի տեսանյութը. կարող եք տեսնել նաև բուն հարվածի հետքերը Գտեք ձեր քաջ զինվորների ժպտացող լուսանկարները և ուրախացեք. ֆոտոշարք Համով-հոտով նյութը՝ մարտակերտյան ճակատից /տեսանյութ/ Հակառակորդի ԱԹՍ-ի մնացորդները /տեսանյութ/ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք. Արծրուն Հովհաննիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քիչ առաջ խփեցին Գեղամասարի ու Նորակերտի արանքը». մանրամասներ Վարդենիսից Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի ուղղաթիռը /տեսանյութ/
website by Sargssyan