Դատարանը բավարարել է փաստաբան Սոսե Չանդոյանի որդեգրման պահանջը
БлогՓաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Իրավական ուղուն» էր դիմել Հայրենիքի սահմանին երկարամյա ծառայության փորձառությամբ սպա՝ խնդրելով իրավական աջակցություն որդեգրման հարցով։
Ստանձնելով այդ հանձնառությունը՝ նախապատրաստել ենք օրենքով պահանջվող փաստաթղթերի փաթեթը և դիմել դատարան, որը, բավարարելով մեր կազմակերպության փաստաբան Սոսե Չանդոյանի ներկայացրած պահանջը, կայացրել է որդեգրման մասին վճիռ։
Հայրենիքի պաշտպաններին իրավական աջակցությունը եղել և մնում է «Իրավական ուղու» կարևոր առաջնահերթությունը»։