Բանկերի հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որ վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ. Փաշինյան

Դեռեւս երկուշաբթի ԿԲ-ն համապատասխան նամակով դիմել է առեւտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետեւանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, խոսքը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջության եւ ծառայությունների մատուցման ոլորտի, ինչպես օրինակ հյուրատնային, ռեստորանային , տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների քանակի նվազման հետեւանքները կարող են բացասական լինել:

«Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ: Բանկերն անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդի հետ, կներկայացնեն վարկերի ժամկետները, կվեռրանայվեն մարման գրաֆիկները, տոկոսադրույքները կփոխվի արժույթը կամ կիրականացվեն նշված միջոցառումների համախումբ:

Նշված փոփոխությունների արդյունքում նախ չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը, ինչպես նաեւ վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրսներ հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու նպատակով»,-ընդգծեց Փաշինյանը:

 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորակոչիկներին ծափահարություններով են ճանապարհում զինված ուժեր Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն. եղանակը Հայաստանում ԱԱԾ-ի օգտագործած քարտեզում ընդգծված չեն Արցախում ազատագրված հայկական տարածքները (տեսանյութ) Հայ հաքերները` ադրբեջանական հիմնական հաքերային թիմի մասին Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Չվերթներ կիրականացվեն ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել կոչով (տեսանյութ) Ադրբեջանը մարտական գործողության ընթացքում Բերդի ուղղությամբ «Գրադ»-ի Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կպավ, կպավ». ահա, թե ինչպես են մերոնք խոցում իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» ԱԹՍ-ն Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջև. (Տեսանյութ) Ուշադրություն. այս հաղորդագրությունն օգտագործում են ադրբեջանցիները. լուսանկար Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ Ինչ զինատեսակներ է այս օրերին օգտագործել ադրբեջանական կողմը Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Կրակոցներ Երևանում Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին․ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Օրվա լուրերը՝ մեկ տողով. 15.07.20 Բաքվում ցույցը վերածվել է հակաալիևական բողոքի․ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք (տեսանյութ)
website by Sargssyan