Թու, թու, թու այս պահին մարզում վարակվածության դեպք չունենք. Շիրակի մարզպետ
ՔաղաքականՇիրակի մարզում երեկ նմուշառում կատարված քաղաքացու թեստի պատասխանը բացասական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ քաղաքացին օրեր առաջ էր վերադարձել Իտալիայից եւ առողջական գանգատներ ունենալով դիմել էր բժշկի:
«Թու, թու, թու այս պահին մարզում վարակվածության դեպք չունենք»,- կատակեց մարզպետը:
Նշենք, որ մինչ այս պահը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ: