Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն համագործակցում է ԱՆ-ի և այլ պատկան մարմինների հետ. ՊՆ

Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվող պլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է:

Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին:

ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով և այլ միջոցներով:

Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,-գրել է Շուշան Ստեփանյանը:

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի». «Փաստ» Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության. «Փաստ» Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. «Փաստ» Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ» Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Fitch Ratings-ը խորը գլոբալ ռեցեսիա է կանխատեսում 2020 թվականին Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI «Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել
website by Sargssyan