Թագավարակի համաճարակի հետևանքով ո՞ր երկիրն ամենաշատը կտուժի

Մինչ աշխարհը հաշվում է, թե կորոնավիրուսի կամ թագավարակի համաճարակի հետևանքով որ երկիրը տնտեսական ինչ վնաս կկրի, գնալով աճում է նոր վիրուսակիրների թիվը, որի վերջը այս պահի դրությամբ այդքան էլ տեսանելի չէ:

ԱՀԿ-ի տվյալներով այս պահին վարակակիրների թիվն աշխարհում 169 387 է: Վիրուսի պատճառով մահացածների թիվը՝ 6 513 է: Բուժվածների թիվը 77 257 է, մնացածը դեռևս գտնվում են կարանտինային փուլում:

Վիրուսակիրների թվով շարունակում է աշխարհում առաջին տեղը զբաղեցնել Չինաստանը՝ 81 020, երկրորդ տեսում Իտալիան է՝ 24 747 դեպքով, իսկ երրորդ տեղում է Իրանը՝ 13 938:

Ինչպես ավելի վաղ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, համաճարակի էպիկենտրոնը Չինաստանից տեղափոխվել է Եվրոպա, քանի որ այս հատվածում վիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը գնալով աճում է: Ու թեև այն դեռ չի մոտեցել Չինաստանին, սակայն վարակակիրների թվի աճի տեմպերն ավելի մեծ են, քան նույն Չինաստանում՝ համավարակի տարածման ամենաթեժ օրերին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30-ի է հասել: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Վարակակիրն արդեն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Մնացածը դեռևս գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, ապա դրանք այնքան էլ լավը չեն: Եթե տարեսկզբին տնտեսագետների հաշվարկներով կանխատեսվում էր, որ համաշխարհային տնտեսական աճը 2020-ին կկազմի 3 %, ապա վերահաշվարները ցույց են տալիս, որ համատարած հայտարավող հարկադիր պարապուրդի պայմաններում այն կարող է զգալիորեն նվազել:

Ամերիկացի տնտեսագետների հաշվարկներով համավարակի պատճառով տնտեսական անկումը կարող է հասնել 65 %-ի, մինչդեռ եվրոպացի մասնագետների կարծիքով այն չի անցնի 82 %-ի սահմանը:

Միջազգային փորձագետների կարծիքով, եթե համաշխարհային տնտեսական գերհզորներ ԱՄՆ-ը և Չինաստանը նվազագույն վնասով դուրս կգան ստեղծված իրավիճակից, ապա Եվրամիության անդամ երկրների համար այս ճգնաժամը կարող է բավական ցավալի հետևանքների պատճառ դառնալ:

Այս ֆոնին, անշուշտ, Հայաստանը թեև վնասներ կկրի, սակայն հնարավորություն ունի նաև որոշ ուղղություններով բարելավել իր դիրքերը համաշխարհային տնտեսական քարտեզի վրա: Խոսքը, մասնավորապես, դեպի Եվրոպա և ԱՄՆ արտահանվող ապրանքատեսակներին է վերաբերում, որի պահանջարկը գլոբալ ճգնաժամի պայմաններում կարող է գնալով ավելանալ: 

 

Արմինե Գրիգորյան

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan