Արցախում նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
ПолитикаՀայաստանում Արտակարգ դրությունը պայյմանավորված է վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թվի 5-ապատկմամբ կամ 6-ապատկմամբ, իսկ Արցախում մինչեւ այս պահը ոչ մի վիրուսակիր չի հայտնաբերվել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվում էր վարչապետի վերաբերմունքով Արցախում ընտրությունները եւս հետաձգելու առումով: Վարչապետը Արցախի նախագահի ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում:
Նիկոլ Փաշինյանը նաեւ կոչ արեց Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղություններով ճամփորդություններից հնարավորինս խուսափել: «Մանավանդ, որ այսօր նաեւ այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումները, այդ թվում զինվորների հետ», ասել է Ն.Փաշինյանը: