Մեզ նախեւառաջ մակրոտնտեսական կայունություն է պետք. Նիկոլ Փաշինյան
ՔաղաքականՄեզ նախեւառաջ մակրոտնտեսական կայունություն է պետք: Այս մասին ԱԺ հատուկ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե ես այստեղ բոլոր հարցերին դրական պատասխանեի, ասեի, որ բոլոր վարկերը ներում ենք, հարկերը չենք հավաքում, աշխատավարձերը բարձրացնում ենք, մեր բյուջեն պետք է լիներ ոչ թե 3, այլ 30 միլիարդ դոլար», ի պատասխան բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու հնարավորության վերաբերյալ «Իմ քայլից» Արտակ Մանուկյանի հարցին, ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Առաղջապահական ոլորտին ուղղվող միջոցները 30 միլիարդ դրամով ավելացրել ենք: Բայց մենք ճգնաժամի մեջ ենք, եկեք աշխատենք, հաղթահարենք այն, հետո նոր կմտածենք ինչպես վարվել: Դեռ չգիտենք որքան կտեւի կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը: Իսկ բուժաշխատողներն, այո, արժանի են, բայց անցած տարի մենք արդեն ավելացրել ենք նրանց աշխատավարձը: Նրանց հավելյալ աշխատանքը այս օրերին եւս վարձատրվելու է: Նրանց մի ստվար մասն աշխատում է մասնավոր հատվածում, եւ մենք չենք որոշում նրանց վարձատրության չափը», ասել է Ն.Փաշինյանը: