Արտակարգ դրության հաստատման կարևորագույն պահը՝ դա երկրում առկա ճգնաժամի ֆիքսումն է. Դավիթ Ֆիդանյան
БлогԴավիթ Ֆիդյանը գրում է.
Շատերը արտակարգ դրության հաստատման մեջ առանձնահատուկ ինչ որ բան են տեսնում: Այնինչ արտակարգ դրությունը դա ամենակարևոր և ողջունելի քայլն էր, որը և արվեց: Արտակարգ դրության հաստատման կարևորագույն պահը՝ դա երկրում առկա ճգնաժամի ֆիքսումն է՝ դրանից բխող՝ ճգնաժամի հաղթահարման համար նախատեսվող բոլոր գործողություններով: Արտակարգ դրության փաստը նաև նշանակում է, այն որ պետությունը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսները առկա ճգնաժամը հաղթահարելու համատեքստում: Իհարկե վարակի տարածումը կանխարգելելու շրջանակներում կարևոր է քաղաքացու և պետություն կապը: Սակայն փորձը ցավոք ցույց է տալիս, որ այդ կապը այդքան էլ ամուր չի գործում: Երևույթը օբյեկտիվ է, ելնելով նրանից, որ մենք հետսովետական շրջափուլը դեռևս չենք հաղթահարել և որպես հասարակություն չենք կայացել:
Վերոգրյալից ելնելով պետությունը շատ ավելի մեծ դերակատարում պետք է ունենա, ինչպես նաև հարկ եղած դեպքում չխորշի վարչահրամայական մեթոդները ավելի խստացնելուց: Ներկայիս ռիսկային իրավիճակում և նաև ելնելով մեր հասարակության մի որոշ զանգվածի ցածր գիտակցական մակարդակից՝ դա ավելի քան տրամաբանական և ողջունելի է լինելու: