Ներգրավում առանց բացառության. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, առկա վիճակով պայմանավորված՝ համապատասխան պատասխանատու շրջանակները ձեռնամուխ են եղել ընդհանուր աշխատանքների մեջ ներգրավել նաև քաղաքական փորձառություն ունեցող և պետական կառավարման պրակտիկ աշխատանք իրականացրած գործիչներին, առանց քաղաքական ճամբարի պատկանելիության։ Ստեղծված վիճակից ելնելով, քանի որ առաջնայինը պետության և ժողովրդի անվտանգության հարցն է, աշխատանքներում ներգրավվում է փորձագիտական լայն շրջանակ՝ անկախ նրանից՝ «ներկա» է, թե «նախկին»։
Այս առումով արդեն իսկ լուրջ ներգրավվածություն է եղել դրամավարկային, ֆինանսական, էկոնոմիկայի և գյուղատնտեսության ոլորտում աշխատած նախկին պաշտոնյաների առումով, որոնց հետ տեղի են ունցել խորքային կոնսուլտացիաներ։ Մեր աղբյուրները պնդում են, որ, այսպես կոչված, «նախկիններից» շատերը, չնայած քաղաքական տարակարծություններին, պատրաստ են այս փուլում լինել իշխանությունների կողքին՝ արագ հաղթահարելու առկա վիճակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում