Եր­կար նիս­տերն ու շատ հար­ցե­րը դեռ որա­կի նշան չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի քաղաքական կյանքում առաջնային դերակատարությունը պետք է ստանձներ խորհրդարանը։ Այն ենթադրում է, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերը պետք է դառնան ԱԺ-ի քննարկման առարկա։ Սակայն քննարկման հանգամանքը դեռ քիչ է։ Այնտեղ պետք է ծավալվեն հիմնական քաղաքական բանավեճերը և ընդունվեն հասարակության համար օպտիմալ և արդյունավետ որոշումները։

Խորհրդարանական կառավարման համակարգի առավելություններից է այն, որ կարևորագույն որոշումներ ընդունելու ժամանակ խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերին մասնակցության հնարավորություն է տրվում, այսինքն` նույնիսկ նվազագույն քվե ստացած և երկրի բնակչության փոքր հատվածը ներկայացնող քաղաքական ուժերը նույնպես հնարավորություն են ունենում մասնակցելու երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացին:

Բացի այդ, խորհրդարանական հանրապետության դեպքում երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունելու գործընթացն ավելի ծավալուն և մանրակրկիտ է լինում, քանի որ այս դեպքում ընդունվելիք որոշումների վերաբերյալ իրենց կարծիքներն են արտահայտում տարբեր քաղաքական ուժեր, և տարաբնույթ մոտեցումների արդյունքում ընդունվում է առավել նպատակահարմար որոշում:

Բայց հարց է, թե արդյոք Հայաստանում ներկայիս ԱԺ-ն ունի՞ այն դերակատարությունը, ինչպիսին պետք է ունենա խորհրդարանական հանրապետության օրենսդիր մարմինը։ Օրենսդրական առումով մեր երկրում խորհրդարանը լուրջ լիազորություններ է ստացել, սակայն փաստացի պառլամենտի դերը արդի պայմաններում երկրորդական նշանակություն է ստացել։

Նախ՝ դա պայմանավորված է նրանով, որ խորհրդարանը քաղաքական մեծամասնության տեսակետից լիովին չի արտահայտում հանրության շրջանում առկա տրամադրությունները, քանի որ այն ըստ էության ձևավորվել է էյֆորիայի պայմաններում, իսկ ներկայումս ներքաղաքական էյֆորիան արդեն անցյալում է։ Իսկ երբ Ազգային ժողովը չի արտացոլում հանրության տրամադրությունները, ապա փոքրանում են նաև հանրության ակնկալիքները օրենսդիր մարմնից։

Դրանով է պայմանավորված, որ քաղաքացիները իրենց հարցերի ու խնդիրների լուծումը կապում են գլխավորապես կառավարության և վարչապետի հետ՝ թեկուզ դրանց համար անհրաժեշտ լինի օրենսդրական մեխանիզմների կիրառում, որի հարցում ԱԺ-ն ունի առաջնային մանդատ։

Էլ չենք խոսում, որ ԱԺ-ի դոմինանտ ուժի մեծամասնությունը չունի քաղաքական ուղեգիծ. այստեղ շատ են իրենց դիրքին բացարձակ անհամապատասխան անձինք և հանրությանը անհայտ գործիչներ, որոնք վարչապետ Փաշինյանի վարկանիշի ազդեցության ներքո դարձել են պատգամավորներ։ Հիմա այսպիսի պայմաններում խորհրդարանը ինչպե՞ս կարող է առաջնային դերակատարություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքում։ Դրա համար էլ շատ հաճախ խոսք է գնում, թե Հայաստանում հաստատվել է սուպերվարչապետական համակարգ։

Իսկ խորհրդարանականների մասնագիտական ու քաղաքական որակների հարցը լիովին առանձին թեմա է։

Այսպես, օրինակ՝ խորհրդարանում արտահերթ նիստի ձևաչափով քննարկվում էր ամբողջ հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը: Թվում էր, թե խորհրդարանում ծանրակշիռ կարծիքներ կհնչեն, կբարձրաձայնվեն բնակչության համար ամենահրատապ նշանակություն ունեցող խնդիրներին վերաբերող հարցեր։

Բայց քննարկումը տևեց մոտ 5 ժամից ավելի, իսկ խորհրդարանականները մեկը մյուսի հետևից բարձրացնում էին գրեթե նույն թեմաները։ Ավելին, իշխող ուժի պատգամավորները երբեմն այնպիսի հարցեր էին բարձրացնում, որ նույնիսկ վարչապետն էր հազիվ զսպում զայրույթը: Տպավորություն էր, որ ժամկետի սղության պատճառով ուղղակի հանձնարարվել էր անդրադառնալ որոշակի թեմաների շարքի, ու սկսվել էր իսկական քաոս: Այսպիսի իրավիճակն է նաև պատճառը, որ հանրության համար ԱԺ-ի նիստերը կորցրել են իրենց հետաքրքրությունը։

Բացի այդ, իրենց ծամծմված հարցերով պատգամավորները երկար ժամանակ ամբիոնի մոտ էին պահում վարչապետին ու կառավարության անդամներին, որոնց համար ստեղծված արտակարգ իրավիճակում յուրաքանչյուր րոպեն նշանակություն ունի, քանի որ նախատեսվում է օպերատիվ իրավիճակի հսկողություն և համապատասխան հրահանգավորման իրականացում։

Պատահական չէ, որ օգտատերերն արդեն կատակում էին, թե «հատուկ նիստն այնքան երկար է տևելու, որ արտակարգ դրության ժամկետը լրանա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan