ՀՀ նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին
ՔաղաքականՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվեհամարին։
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ: