15 ավիաընկերություն չեղարկել է դեպի ՀՀ և ՀՀ-ից որոշ ուղղությունների սպասարկումը

Արտակարգ իրավիճակով պայմանավորված` որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս մի քանի ուղղությունների սպասարկումը, Orer.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Մասնավորապես՝ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը Հայաստանից դեպի Իրան մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ ամբողջովին, իսկ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին չեղարկել է իրականացվելիք չվերթերը,

Չեղարկվել է նաև «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից իրականացվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերի չվերթերը:

«Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիա Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ չեն կայանա:

Չեն իրականացվի նաև «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ՝ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, ապրի լի 1, 2, 3, 4, 5-ի  չվերթերի):

Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, ինչպես նաև Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։

«Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը դադարեցրել է մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ չվերթերը:

«Բելավիա» ավիաընկերության կողմից իրականացվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ չվերթները չեն կայանա մարտի 18-ին և19-ին, մարտի 31-ից ապրիլի 5-ը և ապրիլի 14-ին:

«Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ իրականացվող մարտի 11, 18, 25, 29-31-ի, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30-ի չվերթները ևս չեղարկվել են:

«Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը ևս չեն կայանա:

«Էյր Արաբիա» ավիաընկերությունը դադարեցրել է մարտի 17-ից մինչև մարտի 28ն իրականացվելիք չվերթերը (բացառությամբմարտի 18-իև 20-իչվերթերի):

«ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը չեն կայանա:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը կդադարեցնեն Կիև-Երևան-Կիև ուղղությամբ թռիչքները ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ին և ապրիլի 1-ին:

Չեղարկվել են նաև «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-իև «Ֆլայդուբայ» ավիաընկերության՝ Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի:

«Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը, ինչպես նաև «Ավստրիական ավիաուղիներ»-ը  ս․թ․մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան կդադարեցնեն:

«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը դադարեցրել է մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը,ներառյալ բոլոր չվերթերը։

Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։ Միևնույն ժամանակ հորդորում են մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ, հետագա քայլերի մասին պատշաճ տեղեկություն ստանալու համար։

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելացնելու նպատակով «Գ.Ծառուկյան» հիմնադրամն ընդառաջել է Անուշավան համայնքի ղեկավարի և բնակիչների խնդրանքին «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԱՊՐԻԼԻ). «Տի­տա­նիկ» զբո­սա­նա­վը սկսել է իր առա­ջին և վեր­ջին նա­վար­կու­թյու­նը Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են․ Փաշինյան Ներ­պե­տա­կան կա­նո­նա­վոր ուղև­ո­րա­փո­խադ­րում­նե­րի ոլոր­տում փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում. «Փաստ» Գաղտ­նիք­ներ սո­վո­րեց­րեք ձեր օր­գա­նիզ­մին.սննդա­բա­նի խոր­հուրդ­նե­րը՝ կա­րան­տի­նի օրե­րին․ «Փաստ» Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ «Անո­րո­շու­թյու­նը սրում է մեր հո­գե­կան տագ­նապ­ներն ու խու­ճապ­նե­րը». «Փաստ» Չաշ­խա­տե­ցի՞ր «ամ­ռա­նը», ասա՝ ի՞նչն էր պատ­ճա­ռը. «Փաստ» Ներ­կա­յիս ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը լուրջ հետք կթող­նի ան­շարժ գույ­քի շու­կա­յի վրա. «Փաստ» «150 մի­լի­արդն ան­գամ չի էլ սպառ­վե­լու տնտե­սու­թյան մեջ. գոր­ծի­քա­կազ­մը հաս­ցե­ա­կան ու ար­դյու­նա­վետ չէ». «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են դիմում մանիպուլյացիայի. «Փաստ» «Փաշինյանի հետ աշխատելը դժվար է». «Փաստ» Ապ­շե­լու «պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ». երբ նե­ղաց­նում են իշ­խա­նու­թյուն­նե­րին. «Փաստ» Կանադան չի վերադառնա նորմալ կյանքի, քանի դեռ չի ստեղծվել COVID-19-ի պատվաստանյութը. Ջասթին Թրյուդո Երեւանում Կուբայից եկած տրանսգենդերները էլեկտրահարել և թալանել են մի տղայի Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. Փաշինյան
website by Sargssyan