Ոչ միայն կորոնավիրուսից հետո կյանք կա, այլ նաեւ կորոնավիրուսի ժամանակ կյանք կա. Փաշինյան
ПолитикаՄենք երեկ ասում էինք, որ կորոնավիրուսից հետո կյանք կա, բայց ես ուզում եմ վերաձեւակերպել ու ասել, որ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան կտեւի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա չի նշանակում, եթե ասենք 6-7 ամիս տեւեց, ուրեմն 7 ամիս ոչ ոք տնից չպետք է դուրս գա: Հետեւաբար, մենք պետք է գտնենք ոչ միայն գոյատեւելու, այլ այս ընթացքում աշխատելու, զարգանալու, նոր աշխարհը կառուցելու պրոցեսում»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ համաճարակը ինչպես անսպասելի գալիս է, նույնպես էլ վերջ պետք է ունենա, բայց մենք պետք է պարտասր լինենք առերեսվել: «Ուզում եմ նշել, որ Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանը:Մենք պետք է մեր բնականոն կյանքով ապրել»: