Նորքի ինֆեկցիոնը ինքնաշեն դիմակների մասին հայտարարություն է տարածել
БлогՈւշադրություն
Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ
Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է, որ համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում, ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները՝ դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։
Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ։
Հ.Գ. Միասին, բայց ինքնամեկուսացված:)))