Կորոնավիրուսի պատճառով մահացածների մեծ մասը տղամարդիկ են
ОбществоՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի պատճառով մահածացների թիվն ուղղակիորեն կապված է քրոնիկ հիվանդությունների հետ: Բացի այդ, տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում այդ վիրուսի պատճառով, որը, մասնագետները մեկնաբանում են որպես տղամարդկանց կենսակերպի հետևանք:
Կրկնակի վարակման դեպքերը բացառել թեև հնարավոր չէ, քանի որ գիտնականները դեռևս վիրուսի հարուցիչն են ուսումնասիրությում, բայց քանի որ այն կարծես երկար ժամանակ չի հեռանալու ոչ մի երկրի օրակարգից ու մարդկանց առօրյայից, ուստի դեռևս հնարավոր չէ հստակ ասել, թե այն դեռ ինչ հետևանքներ ու վարքագիծ կդրսևորի:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ եթե 24 ժամի ընթացքում երկու անգամ թեստավորված անձանց մոտ երկու պատասխանն էլ բացասական է լինում, ապա համարվում է, որ անձը վարակված չէ կորոնավիրուսով:
«Բայց սա դեռ չի նշանակում, որ հաջորդ պահին նույն այդ անձը չի կարող վարակվել կորոնավիրուսով: Ուստի պետք է պահպանել անվտանգության և կարանտինային բոլոր կանոնները»,- ասաց նախարարը: