Հետհամաճարակային աշխարհի դռները մի՛ կողպեք

Արտակարգ դրությունը մտցվել է պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և օպտիմալ կառավարում ապահովելու համար։ Պարզ ասած՝ կազմակերպչական առկա ներուժով առավել արդյունքի հասնելու համար։ Սակայն երեկ արտակարգ դրության պահապանները թիրախ ընտրել են մամուլը, «Հրապարակից» և «Առավոտից» պահանջել են՝ հեռացնել, իրենց գնահատմամբ, խուճապ առաջացնող հրապարակումները։ «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն այցելած ոստիկանների ներկայացրած ծանուցման մեջ խմբագրության առաջ պահանջ է դրվել անհապաղ հեռացնել հրապարակումն այն մասին, որ կալանավայրերում հանձնուքներ չեն ընդունվում և դատապարտյալները ծխախոտի պակասից բողոքում են։ «Առավոտից» պահանջել են հեռացնել լուրն այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պանդեմիայի տարածման վերաբերյալ ինչ-որ դեպքեր է թաքցնում։ Կեղծ է պնդումը, թե մարդկանց միավորում է աշխատանքը։ Չկա համախմբում՝ առանց հավատի, վստահության։ Մարդկանց միավորում է տեսլականը, նպատակը, ոչ թե համատեղ աշխատելու հաճույքը։ Գաղտնիք չէ, որ ինչ-որ նպատակի հասնելու պայքարում անհրաժեշտ է համատեղել ուժերը՝ միավորվել։ Պայքար հանունի կողքին կա նաև պայքար ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի դեմ։ Վերը նշված դեպքում մտավախություն կա, որ ընդդեմը կարող է շեղվել հանունից և այլասերերել այն։ Վարչապետի երեկվա հեռուստատեսային հարցազրույցն ու կառավարության այսօրվա նիստում ներկայացված ռազմավարական նախաձեռնությունները հանունի պայքարի մասին էին։ Ւսկ ինչի՞ մասին էին երեկ, նույն այդ հարցազրույցից ժամեր առաջ նրան ենթակա մարմինների կողմից ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները։ Այդ ո՞ր նպատակին էին ծառայում դրանք։ Եթե բառացի հասկանանք, ապա կարելի է ենթադրել, որ մի դեպքում ուզում են՝ կալանավորների ծխախոտ ունենալ-չունենալու մասին չխոսվի, իսկ մյուս դեպքում՝ Ռուսաստանի վիճակագրական ազնվության։ Բայց դրանք կապ ունե՞ն ՀՀ իշխանությունների և հասարակության՝ պանդեմիայի դեմ վարած համատեղ պայքարի և ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված համատեղ միջոցառումների հետ։ Երկընտրանքը պարզ պիտի լինի՝ մենք ուզո՞ւմ ենք մերժել կորոնավիրուսը և հայտնվել կորոնավիրուսից առաջ գոյություն ունեցած աշխարհում, թե՞ հաղթել և ուժեղացած դուրս գալ, նոր դիրք ապահովելով մեզ համար։ Եթե ուզում ենք հետպանդեմիական աշխարհում տեղ ունենալ, ապա պետք է զգույշ լինել ոչ միայն ավելորդ խուճապ տարածելուց, այլև հակաքաղաքակրթական նախադեպեր սերմանելուց։ Չափավոր խուճապը զսպում է հասարակությանը և մղում սոցիալական պատասխանատվության։ Բայց պետք է գիտակցել, որ մամուլի ազատության նկատմամբ անհիմն ճնշումները կարող են հանգեցնել վատ սովորույթի արմատավորմանը։ Կարճ ասած՝ մի՛ կողպեք նոր աշխարհի դեռ չբացված դռները։ Թաթուլ Մկրտչյան

Հեղափոխական պոպուլիզմը պարտություն է կրում, երբ կյանքը կոնկրետանում է. Ստեփան Դանիելյան «Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է առաջին անհրաժեշտության սնունդը փոխարինել խոզի մսո՞վ Ինչպե՞ս են ընտրել Մոսկվա–Երևան միակ թռիչքի ուղևորներին. դեսպանատան պարզաբանումը Կալիֆորնիայում մոտ 10 հազար կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաեւ հայեր. համայնքի ներկայացուցիչ Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը ԱԻՆ աշխատակիցներն այսօր 49 սուպերմարկետ են ախտահանել Բրազիլիայի ամենամեծ գերեզմանատան երկայնքով դատարկ գերեզմանների շարքեր են գոյացել՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար․ Daily Mail (լուսանկարներ) Չինաստանում հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը. Xinhua «Ասում են՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի»․ վարձով բնակվող քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ Ռուսաստանը դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թույլ իմունիտետ ունեցողների վրա, իսկ մթերքի թանկացումն ավելացնում է այս մարդկանց թիվը. գուցե թանկացումների համար օրենք փոխելու կարի՞ք կա. Հրանուշ Խառատյան Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 170 անգամ, արձակվել է 1300 կրակոց. ԼՂ ՊՆ Դանակահարություն Նորք-Մարաշում. 28-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով է հարվածել Աշխարհում COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր համերգներն առցանց է ներկայացնում «Մոսկվա- Երևան չվերթը կկայանա մոտ օրերս». ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունը
13 զարմանալի փաստ՝ ապրիլին ծնված մարդկանց մասին Կորոնավիրուսը կփոխի աշխարհը. երևույթներ, որոնք համաճարակից հետո նույնը չեն լինի Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին Չսպանես ինձ խնդրում եմ․ Էլենը ցույց է տվել, թե ինչպես է սիրելին օգնում իրեն կարանտինի ժամանակ Թեստ. Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասել... Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի Ինչպես հաղթահարել ճիճվային վարակը, թութքը... Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Ձեր օրգանիզմում իսկական հրաշքներ են կատարվում. 9 պաշտպանական արձագանքներ, որոնք մասին դուք չէիք էլ կարող երազել Ինչ հիվանդության նշան է, երբ քնած ժամանակ թուք է դուրս գալիս ձեր բերանից
website by Sargssyan