Մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը. Աննա Հակոբյան

Հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկար հրապարակել:

«Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։

Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։

Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։

Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։

Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։

Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի»։

Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կրթված սերունդ ունենալը Գագիկ Ծառուկյանի համար եղել և մնում է բարգավաճ երկիր կառուցելու հիմքը Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ»
website by Sargssyan