Հատուկ հավելվածը կորոշի՝ որքանով է հավանական անձի՝ կորոնավիրուսով վարակված լինելը․ Ավինյան
ПолитикаԿորոնավիրուսի տարածման դեմ պայքարը Հայաստանի կառավարությունը առայժմ տանում է կանխարգելման ռազմավարությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ կառավարությունը պայքարի տարբեր գործիքներ է մշակում։
«Առողջապահության նախարար Արսեն Թոչոսյանի հետ հեռախոսային նոր հավելված ենք փորձարկում, որը մարդկանց թույլ կտա ինքնահայտարարագրվել եւ 20 հարցի պատասխանելուց հետո հավելվածը կպատասխանի՝ արդյոք անձի վիճակը ռիսկային է, թե ոչ»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ սա այն փորձն է, որը կրառել են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը։