Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:

Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (բացառությամբ Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,88 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս:

Ընդ որում` Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5 տոկոս։ Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում 3270 մարդու կյանք է խլել․ մահացությունը երկրում կազմել է միջինը 4 տոկոս։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Պետությունը ոչ թե պետք է պարտքով փող տա, այլ ծախսերի մի մասն ուղղակի իր վրա վերցնի». «Փաստ» Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության. «Փաստ» Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. «Փաստ» Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ. «Փաստ» Շվեյցարական Le Bijou շքեղ հյուրանոցների ցանցը «կարանտինային համարներ» է առաջարկում Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Fitch Ratings-ը խորը գլոբալ ռեցեսիա է կանխատեսում 2020 թվականին Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Տնկեցինք կապիտան Ուրֆանյանի բալենին. Արմեն Մուրադյան Ֆրանսիական հումորը եւ կորոնավիրուսը․ RFI «Չելսին» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. խաչքար է տեղադրվելու Լոռիում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 5-ի, բայց քաղաքացիները չեն ուզում հասկանալ պահի լրջությունը. մարզպետ ԱՐՄԵՆԱԼ-ն օգնում է դրամով և սնունդով «Բարի Սամարացի» ընկերությունը մշտապես հոգ է տանում ազգաբնակչության առողջության և անվտանգության մասին Գագիկ Ծառուկյանը չի կարող անտարբեր մնալ ու ձեռք չմեկնել
website by Sargssyan