«Արդեն 13 օր է, ինչ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս». «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը

Արդեն 13 օր է, ինչ ես եւ մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք. ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, քանի որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում եւ շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյանը:

Նա նաեւ նշել է. «Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, եւ մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս եւ տվածս երդումը թույլ չի տալիս:

Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երեւանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ՞ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ:

Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք, ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։. ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի: Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք…

Մտածեք, մի քիչ մտածեք… ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ, ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»:

Նշենք, որ այս գրառմանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters Մեքենայից գողացել էր բջջային հեռախոս, բաճկոն ու բանալիներ․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը Մարալիկում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Դավիթին գտել են Լենինգրադյան փողոցում «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Երբ Գագիկ Ծառուկյանը Երևանն էր ախտահանում՝ քաղաքապետը ստորագրելու թղթերը դռան տակից էր վերցնում Մեկ օրում բացահայտվել է 55 հանցագործություն. սեռական շահագործում, բռնաբարություն, շորթում «Գ.Ծառուկյան» հիմնադրամը մեծ քանակությամբ պարարտանյութ է հատկացրել սահմանամերձ Տավուշին Պարետի որոշմամբ՝ կարելի է հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը 20-ամյա զինծառայողին մահացու հրազենային վնասվածք հասցրած համածառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել. երկրի ՊՆ «Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերը լրիվ դատարկվել են և կարող են դառնալ կարանտինային գոտի Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուների վճարումներն արդեն սկսվել են. Զարուհի Բաթոյան (վիդեո) Արցախում մեկուսացած 2 անձանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. մեկնել էին Հայաստանից «Գ.Ծառուկյան» հիմնադրամը հերթական սոցիալական ակցիան է իրականացրել Գեղարքունիքի մարզում
website by Sargssyan