Իրականում ի՞նչ կառուցվածք ունի Փաշինյանի հայտարարած 87 հազար «նոր աշխատատեղը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «Այո»-ի նախընտրական բուկլետում:

«Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր պետական եկամուտների կոմիտեին: 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ: 

Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների, 2019թ.-ի դեկտեմբերին 2018թ.-ի ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281ով: 

Միևնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը և ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման և հարկային վարչարարության արդյունք»:

 ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաև 2018թ.-ի ապրիլի դրությամբ և 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կալիֆորնիայում մոտ 10 հազար կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաեւ հայեր. համայնքի ներկայացուցիչ Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից ավելի քան 500-ը որեւէ բուժում չի ստանում. Փաշինյան Դավիթի ամենաերկար հերթապահությունը. կորոնավիրուսով վարակված բժշկի պատմությունը Մեր խնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան Զինծառայող Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը ԱԻՆ աշխատակիցներն այսօր 49 սուպերմարկետ են ախտահանել Բրազիլիայի ամենամեծ գերեզմանատան երկայնքով դատարկ գերեզմանների շարքեր են գոյացել՝ կորոնավիրուսի զոհերին հուղարկավորելու համար․ Daily Mail (լուսանկարներ) Չինաստանում հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը. Xinhua «Ասում են՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի»․ վարձով բնակվող քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ Ռուսաստանը դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները Կորոնավիրուսը հիմնականում ազդում է թույլ իմունիտետ ունեցողների վրա, իսկ մթերքի թանկացումն ավելացնում է այս մարդկանց թիվը. գուցե թանկացումների համար օրենք փոխելու կարի՞ք կա. Հրանուշ Խառատյան Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 170 անգամ, արձակվել է 1300 կրակոց. ԼՂ ՊՆ Դանակահարություն Նորք-Մարաշում. 28-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով է հարվածել Աշխարհում COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր համերգներն առցանց է ներկայացնում «Մոսկվա- Երևան չվերթը կկայանա մոտ օրերս». ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարությունը Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ գործողությունները ժամանակին չձեռնարկեց, այդ պատճառով նման պատկեր է. Իտալիա մեկնած ռուս վարակաբան Որքա՞ն է կորոնավիրուսը հագուստի միջոցով տուն բերելու հավանականությունը Օրերս Երեւանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր (ֆոտո)
13 զարմանալի փաստ՝ ապրիլին ծնված մարդկանց մասին Կորոնավիրուսը կփոխի աշխարհը. երևույթներ, որոնք համաճարակից հետո նույնը չեն լինի Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին Չսպանես ինձ խնդրում եմ․ Էլենը ցույց է տվել, թե ինչպես է սիրելին օգնում իրեն կարանտինի ժամանակ Թեստ. Ընտրեք բոցը և իմացեք ձեր ապագան Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասել... Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի Ինչպես հաղթահարել ճիճվային վարակը, թութքը... Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Ձեր օրգանիզմում իսկական հրաշքներ են կատարվում. 9 պաշտպանական արձագանքներ, որոնք մասին դուք չէիք էլ կարող երազել Ինչ հիվանդության նշան է, երբ քնած ժամանակ թուք է դուրս գալիս ձեր բերանից
website by Sargssyan