Ին­չո՞ւ հայ­կա­կան կող­մը բա­վա­րար ջան­քեր չի գոր­ծադ­րել լոբ­բիս­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ուղ­ղու­թյամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱՄՆ կառավարությունը որոշեց կրճատել Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։ Խոսքն այստեղ հիմնականում ականազերծման ծրագրի մասին է, որն Արցախում ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ իրականացվում էր բրիտանական Halo trust կազմակերպության միջոցով։

ԱՄՆ-ը Հայաստանից բացի միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։ Իսկ այս հանգամանքը կարևոր իրավաքաղաքական նշանակություն ունի։

Եվ դրանով է պայմանավորված, որ Միացյալ Նահանգների հայկական լոբբին ու յոթ տասնյակ կոնգրեսականներ ակտիվ ջանքեր էին գործադրում, որ ԱՄՆ–ը պահպանի Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։

Սական ուշագրավ է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի առաջնահերթություններից դուրս է արտաքին օգնության տրամադրումը հատկապես այն երկրներին, որոնք ամերիկյան շահերի համար ռազմավարական նշանակություն չունեն: Այսպիսի դիրքորոշմամբ պայմանավորված՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է շուրջ 40 տոկոսով կրճատել ընդհանուր արտաքին օգնության ծավալը։

Սրա հետ մեկտեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանը հայտնվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Եվ պատահական չէ, որ վերջին երկու տարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ռազմական և իրավական ոլորտներին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 102 մլն դոլար։

Բացի այն, որ ամերիկյան կողմը մեծ հետաքրքրություն ունի Ադրբեջանի նկատմամբ նրա էներգետիկ ռեսուրսների և դրանց տեղափոխումը դեպի Եվրոպա կազմակերպելու հարցում, ԱՄՆ-ում իրենց գործունեությունը մեծապես ակտիվացրել են ադրբեջանական լոբբիստները։ Եվ տեղեկություններ են շրջանառվում, որ միայն 2019 թվականին Ադրբեջանը կես միլիոն դոլարից ավելի գումար է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն իրականացնելու համար։

Իսկ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատումը նաև թուրք-ադրբեջանական լոբբինգի աշխատանքի արդյունք է։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ԱՄՆ-ում մեծ համայնք ունեցող Հայաստանը չի կարողանում իր շահն առաջ մղել, իսկ Ադրբեջանը հաջողում է։

Խնդիրն այն է, որ Ամերիկայի հայ համայնքի լոբբիստական աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է, որ Հայաստանը նույնպես ակտիվացնի իր լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում հայկական շահերն առաջ մղելու հարցում։

Եվ այստեղ պարզ է դառնում, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել այս ուղղությամբ, իսկ առաջիկայում շատ դժվար է լինելու ազդել ամերիկյան վարչակազմի վրա, որպեսզի փոխի՝ Արցախին տրամադրվող օգնությունը կրճատելու իր որոշումը։

Եվ ընդհանրապես, Հայաստանի ղեկավար շրջանակները, ճիշտ է, տարբեր այցեր ունեցան դեպի ԱՄՆ, բայց այդպես էլ չկարողացան համապատասխան համագործակցության օրակարգ ձևավորել։ Բացի այդ, թե՛ վարչապետի ու կառավարության այլ ներկայացուցիչների, թե՛ խորհրդարանականների այցերն ԱՄՆ սահմանափակվեցին միայն հայ համայնքի ներկայացուցիչների և որոշ կոնգրեսականների հետ հանդիպումներով։

Եվ նրանք այդպես էլ ի վիճակի չեղան հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ձեռք կբերվեին անհրաժեշտ պայմանավորվածություններ։ Եվ պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելը հայտարարել է, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկել էր իր հետ լուսանկարվելու, քանի որ այլ իմաստ չկար հանդիպման մեջ։

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժ ունեցող երկիրն է, և եթե Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները լուրջ ջանքեր չգործադրեն այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու, համապատասխան օրակարգ ձևավորելու ուղղությամբ, ապա դրանից օգտվելու են մեր հակառակորդ պետությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկաններն այսօր հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրատապ առաջարկները Չինաստանում հնարավոր է կորոնավիրուսով վարակվելու նոր ալիք․ Սինհուա Վարակի դեմ վրացական կառավարության արդյունավետ պայքարի գրավականներից է լարիի կարանտինը.Հրանտ Բագրատյան Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ Եթե Ալեքսանյանը սա կուտի, ես էլ կուտեմ․ քաղաքացին պնդում է, որ դուստրը թունավորվել է «Երեւան Սիթի»-ից գնած մսամթերքից Օրենսդրական փաթեթը թույլ կտա օնլայն ստանալ տեղեկություն կորոնավիրուս ունեցողների շփման շրջանակի վերաբերյալ․Ավինյան Ո՞ր չվերթները կկայանան մարտի 30-ին․ քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը «Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Դիմակ չեն կրել, հեռավորությունը չեն պահել. ինչո՞ւ է դադարեցվել սուպերմարկետների աշխատանքը Հայաստանի զարգացումը Դևեջյանի համար առաջնային խնդիր էր․նախագահի ցավակցական ուղերձը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ բակտերիաներ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
website by Sargssyan