Վալենկաներ. արդյո՞ք դրանք նորից մեծ ժողովրդականություն կվայելեն

Այսօր կոշիկների խանութները առաջարկում են կոշիկների, կրկնակոշիկների, ճշտքավոր կոշիկների և այլ ոտնամանների հսկայական բազմազանություն: Բայց կան հատուկ ձմեռային կոշիկներ, որոնք կրել են նույնիսկ հին ժամանակներում: Դրանք տաք ռուսական կոշիկներն են՝ վալենկաները: Վալենկան թաղիքից տաք ոտնաման է, կաճյակ: Այն պատրաստվում է ոչխարի՝ հատուկ գործընթացով մամլման ենթարկված բրդից: Վալենկաները կրում են ձմռանը, այն ժամանակ, երբ ձյունը սառնաշունչ եղանակի պատճառով չոր է, բացի դա, խոնավ եղանակին այդ կոշիկները կարելի է կրել կրկնակոշիկներով, որոնք պաշտպանում են վալենկաները թրջվելուց: Իհարկե, պարզ է, որ հայաստանյան տաք ձմեռների ժամանակ վալենկաներ կրելն ավելորդ է, բայց այնպես էլ չէ, որ հայերը ծանոթ չեն ոտքերը տաք պահող ռուսական այդ կոշիկներին: 

Ընդհանրապես, չնայած համարվում է, որ այդ թաղիքե ոտնամանները բուն ռուսական ծագում ունեն, բայց իրականում դրանք ընդունված են եվրասիական շատ ժողովուրդների համար: Վալենկաների ստեղծման պատմությունը սկսվել է 2,5 հազարամյակ առաջ: Ալթայի լեռներում հայտնաբերված թաղիքե կոշիկները թվագրվում են հենց այդ ժամանակաշրջանին: Վալենկա ստանալու մեթոդը Ռուսաստանի տարածք է մտել Ասիայի երկրներից: Ռուսները տեսել են վալենկաները մոնղոլթաթարների արշավանքների ժամանակ: 

Մոնղոլներն ունեցել են վալենկաների նման կոշիկներ, որոնք կոչվել են «պիմա»: Համաձայն վալենկաների առաջացման պատմության, Ռուսաստանում դրանց զանգվածային արտադրությունը սկսվել է միայն 18-րդ դարում: 

Դա տեղի է ունեցել Միշկին քաղաքում որտեղ ներկայումս կա վալենկաների թանգարան: ժամանակին վալենկաների ստեղծման գործընթացը այնպես է կատարելագործվել, որ սկսել են ստեղծել ամբողջական, միակտոր վալենկաներ: Այդ ժամանակվանից ի վեր վալենկաները Ռուսաստանում մեծ տարածում են գտել: 

Ամբողջ երկրում բացվել են արտադրամասեր, որոնք մասնագիտացած են եղել նման կոշիկների արտադրության մեջ: Իրականում վալենկաների ստեղծման գործընթացը շատ ժամանակատար է: Նախ պետք է բուրդը նախապատրաստել` լվանալ, մաքրել և գզել այնքան, որ դառնա փափուկ: Նախկինում դա արվել է ձեռքով, իսկ ավելի ուշ սկսել են օգտագործել հատուկ սարքավորումներ: 

Դրանից հետո բուրդը որոշ ժամանակ տեղադրվում է աղի տաք լուծույթում, ապա կոշիկի կաղապարի վրա, և սկսում են ծեծել մինչև ցանկալի չափին հասցնելը: Վալենկայի առանձնահատկությունը, որը միշտ էլ զարմանք է առաջացնում, այն է, որ այն ընդհանրապես կարեր կամ միացման մասեր չունի, այն միաձույլ է, և միայն ուշ մաշվելու նպատակով երբեմն դրան ռետինե ներբան են սոսնձում: Վալենկաներն իրենց երկար պատմության ընթացքում շատ տարբեր անուններ են ունեցել, օրինակ՝ վալենցիներ, չեսանկներ, կատանկներ: 

Նշենք նաև, որ այդ կոշիկները ժամանակին հասանելի են եղել միայն մեծահարուստներին: Վալենկաները համարվել են ձմռան լավագույն նվերներից մեկը: Այդ կոշիկները նույնիսկ հատուկ խնամք են պահանջել, այնպես որ, դրանց միշտ հետևել են, որպեսզի հնարավորինս երկար ծառայեն իրենց տիրոջը և անգամ ժառանգաբար անցնեն սերնդեսերունդ:

 Իրականում վալենկաները համարվում են հիգիենիկ կոշիկներ: Բանն այն է, որ ոչխարի բուրդը, որից պատրաստվում է այն, ներծծում և գոլորշիացնում է խոնավությունը, և դա դրականորեն է ազդում ոտքերի, հոդերի և ջլերի ցավերի դեպքում: 

Բացի այդ, վալենկաների մեջ ոտքերն ազատ են, կարծես շնչում են և չեն դեֆորմացվում: Ներկայումս այս զարմանահրաշ կոշիկները հյուսիսային ցուրտ կլիմա ունեցող երկրներում նորից ձեռք են բերում ժողովրդականություն: Խանութներում նման կոշիկների բազմազանություն է նկատվում, և յուրաքանչյուր գնորդ կարող է գտնել իր ճաշակի վալենկա: Վալենկաները սկսել են պատրաստել բազմաշերտ, ասեղնագործությամբ, կրունկներով, կարճ, բարձր, մորթուց և նույնիսկ ժանյակապատ: Այսինքն, առկա են նախադրյալներ, որ մարդիկ նորից սկսեն կրել այս հարմարավետ և օգտակար ավանդական կոշիկները:

 

Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը ավելացնելու նպատակով «Գ.Ծառուկյան» հիմնադրամն ընդառաջել է Անուշավան համայնքի ղեկավարի և բնակիչների խնդրանքին «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Վարակման 16 նոր դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ԱՊՐԻԼԻ). «Տի­տա­նիկ» զբո­սա­նա­վը սկսել է իր առա­ջին և վեր­ջին նա­վար­կու­թյու­նը Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են․ Փաշինյան Ներ­պե­տա­կան կա­նո­նա­վոր ուղև­ո­րա­փո­խադ­րում­նե­րի ոլոր­տում փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում. «Փաստ» Գաղտ­նիք­ներ սո­վո­րեց­րեք ձեր օր­գա­նիզ­մին.սննդա­բա­նի խոր­հուրդ­նե­րը՝ կա­րան­տի­նի օրե­րին․ «Փաստ» Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար. Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկին որոշման մեջ «Անո­րո­շու­թյու­նը սրում է մեր հո­գե­կան տագ­նապ­ներն ու խու­ճապ­նե­րը». «Փաստ» Չաշ­խա­տե­ցի՞ր «ամ­ռա­նը», ասա՝ ի՞նչն էր պատ­ճա­ռը. «Փաստ» Ներ­կա­յիս ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը լուրջ հետք կթող­նի ան­շարժ գույ­քի շու­կա­յի վրա. «Փաստ» «150 մի­լի­արդն ան­գամ չի էլ սպառ­վե­լու տնտե­սու­թյան մեջ. գոր­ծի­քա­կազ­մը հաս­ցե­ա­կան ու ար­դյու­նա­վետ չէ». «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են դիմում մանիպուլյացիայի. «Փաստ» «Փաշինյանի հետ աշխատելը դժվար է». «Փաստ» Ապ­շե­լու «պա­տա­հա­կա­նու­թյուն­ներ». երբ նե­ղաց­նում են իշ­խա­նու­թյուն­նե­րին. «Փաստ» Կանադան չի վերադառնա նորմալ կյանքի, քանի դեռ չի ստեղծվել COVID-19-ի պատվաստանյութը. Ջասթին Թրյուդո Երեւանում Կուբայից եկած տրանսգենդերները էլեկտրահարել և թալանել են մի տղայի Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. Փաշինյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում բուժաշխատողների համար պաշտպանիչ դիմակ-վահաններ են ստեղծել (ֆոտո)
website by Sargssyan